Արցախցիներից շատերն անհետացել են տարակուսելի հանգամանքներում. փաստաբան
Հրապարակումներ
Անհայտ կորածների խնդրով զբաղվող փաստաբան Տաթեւիկ Սողոյանը գրում է.
Մինչև վերջերս աղոտ պատկերացում ունեի երկու տարի առաջ Ստեփանակերտի բենզինի պահեստում ողբերգական պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց խնդրի մասին:
Սակայն, ամիսներ առաջ անհայտ կորած անձանց հարազատներից մեկի հետ զրույցում պարզ դարձավ, որ արցախցիներից շատերը անհետացել են տարակուսելի հանգամանքներում. մարդիկ, որոնք չեն գտնվել պայթյունի կենտրոնում, և ում տեսել են տեղանքում նաև պայթյունից հետո, անհետացել են:
Ընդ որում, ըստ տարբեր խոսակցությունների, տեղում տարհանում իրականացրել են նաև ադրբեջանցիները` սեփական մեքենաներով:
Միևնույն ժամանակ ՀՀ-ում այս անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ որևէ վարույթ չի նախաձեռնվել, իսկ նրանց հարազատները գտնվում են իրավունքների պաշտպանության բացարձակ իզոլացման մեջ:
Գնահատականները թողնում եմ ձեզ:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան