40 միլիոն ֆունտանոց գործարքը տապալվել է․ Բալոգունը չի տեղափոխվի «Էվերթոն» Իրանի հարավի ուղղությամբ ամերիկյան հարվածների հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Ողբերգական վթարից տուժածների թիվը հասավ 11–ի. նրանց մեջ 17 տարեկան երեխա կա. նոր մանրամասներ ՌԴ բանակի մասին «կեղծիքներ» տարածելու մեղադրանքով ձերբակալվել է «Փարոսով տուն» մանկական հոսփիսի հիմնադիրներից մեկը ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկից հետո Հայաստանը կհեռացվի ԵԱՏՄ-ից․ «Կոմերսանտ» Վթարված «ՊԱԶ»–ը սպասարկում էր Արթիկ–Երեւան երթուղին. կա 5 զոհ, 10 տուժած Նոր հնարավորություն՝ նորածինների ծնողների համար․ ԱՆ-ն մանրամասնում է Սարսափելի վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ կա 5 զոհ, 7 վիրավոր Մահացել է բլոգեր Նուշիկ Օհանյանի ամուսինը Փաշինյանի հայտարարությունն իրականության հետ կապ չունի․ Օվերչուկ ՀՀ-ն դուրս է գալիս մի անվտանգային համակարգից՝ չունենալով փոխարինող․ ճակատագրական հանդպում է սպասվում (տեսանյութ) Արդյո՞ք Արսենալի մրցակիցները բավարար աշխատանք են կատարել տրանսֆերային պատուհանի ընթացքում 

«168 ժամ». ՀԱԿ-ում ներդրված ամենամեծ ականը

Հայկական Մամուլ

Երեկ ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցություններից մեկի նախագահը «168 ժամ»-ի հետ զրույցում խոսում էր այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ չառաջադրման որոշումից հետո ՀԱԿ-ում առաջացել է համակարգային ճգնաժամ, քանի որ այլևս պարզ չէ, թե ինչ ձևով է այդ կառույցը հասնելու իր առաջադրած նպատակի՝ ավազակապետական ռեժիմի կազմաքանդման և երկրում սահմանադրական կարգի վերականգնման իրականացմանը: Ըստ թերթի զրուցակցի` իրենք մտադիր են կուսակցության քաղխորհրդի նիստ հրավիրել և քննարկել ՀԱԿ-ում ստեղծված իրավիճակն ու փորձել դրանից դուրս գալու ուղիներ գտնել:

Իրավիճակից դուրս գալու երկու տարբերակ կա. առաջինն այն է, որ ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցություններից յուրաքանչյուրը, տեսնելով, որ այն նպատակը, որի շուրջ իրենք համախմբվել էին, այլևս հնարավոր չէ այդ ձևաչափով իրականացնել, դուրս են գալիս ՀԱԿ-ից, և այն դադարում է գոյություն ունենալ, կամ փորձում են բարեփոխել ՀԱԿ-ը, համարելով, որ հռչակված նպատակին հին ձևաչափով հնարավոր չէ հասնել: Մի քանի կուսակցություններ և անհատներ արդեն գնացել են առաջին ճանապարհով և հայտարարել են ՀԱԿ-ից դուրս գալու մասին, մյուսները մտածում են, որ ՀԱԿ-ը որևէ մեկի սեփականությունը չէ, կամ իրենք այնտեղ տնվոր չեն, որ դժգոհելով տանտերերի վատ պահվածքից՝ լքեն այդ կառույցը: Նրանք մնում են ՀԱԿ-ում՝ թե՛ այդ կառույցը բարեփոխելու, թե՛ իր նպատակին ծառայեցնելու համար:

Արդյոք տեսականորեն և գործնականում հնարավո՞ր է բարեփոխել ՀԱԿ-ը: ՀԱԿ որոշումների կայացման հիմքում դրված է կոնսենսուսի սկզբունքը, ինչը նշանակում է, որ որոշումները պետք է ընդունվեն ՀԱԿ-ին մաս կազմող բոլոր կուսակցությունների համաձայնությամբ: Թվում է՝ այս սկզբունքը բավական դեմոկրատական է, քանի որ հնարավորություն է տալիս, որ լսելի լինի ՀԱԿ-ին մաս կազմող յուրաքանչյուր կուսակցության տեսակետը, անկախ նրանից, թե ինչ իրական ազդեցություն ունի այդ կուսակցությունը: Բայց իրականում այդ սկզբունքն աշխատել է ոչ թե կուսակցությունների ձայնը լսելի դարձնելու, այլ ընդհակառակը, այն լռեցնելու համար: Ասվածն ապացուցելու համար բերենք ընդամենը երկու օրինակ, որոնց մասին ՀԱԿ-ին մաս կազմող ուժերը գերադասում են չխոսել: 2011թ. աշնանը Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ քաղխորհրդի նիստին է ներկայացնում իր քաղաքագիտական վերլուծությունը, որով ԲՀԿ-ին հռչակում է, «հայաստանածին ուժ» և ընդդիմություն, իսկ ՀԱԿ-ի նպատակ է հռչակում՝ թույլ չտալ, որ ԲՀԿ-ն մտնի Սերժ Սարգսյանի թևի տակ: ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցություններից առնվազն մեկի՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարում է, որ ինքը դեմ է այդ մոտեցմանը: Այլ դեմ արտահայտվողներ էլ են լինում, սակայն Տեր-Պետրոսյանը լռեցնում է նրանց: Բայց փաստն այն է, որ ՀԱԿ-ում այս հարցում կոնսենսուս չի ձևավորվում, քանի որ Արամ Սարգսյանը շարունակում է պնդել, որ այդ մոտեցումը վնասակար է ՀԱԿ-ի համար: Չնայած դրան, Տեր-Պետրոսյանը հանրահավաքում ոչ միայն հնչեցնում է քաղաքագիտական վերլուծությունը, այլև ՀԱԿ-ի հետագա քաղաքականությունը կառուցվում է քաղաքագիտական վերլուծության մեջ ներկայացված թեզերի հիման վրա:

Մյուս օրինակն ավելի ցցուն է ներկայացնում ՀԱԿ-ին մաս կազմող ուժերի անճարակությունը: 2012թ. ԱԺ ընտրություններին ընդառաջ՝ ՀԱԿ քաղխորհրդում քննարկվում է, թե ինչ սկզբունքով պետք է ձևավորվի ՀԱԿ համամասնական ցուցակը: ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչները գալիս են համաձայնության, որ երեք հոգու պետք է առաջադրի Տեր-Պետրոսյանը, 7 հոգու՝ կուսակցությունները, և այդպես շարունակ: Այսինքն՝ համամասնական ցուցակի յուրաքանչյուր տասնյակի առաջին երեքը լինում են Տեր-Պևորոսյանի ներկայացրած թեկնածուները, իսկ մյուս յոթը՝ կուսակցությունների: Բոլոր կուսակցությունները համաձայնում են այս սկզբունքին՝ բացի մեկից՝ ՀՀՇ-ից, որի նախագահ Արամ Մանուկյանը պնդում է, որ Տեր-Պետրոսյանին պետք է հնարավորություն տալ տասնյակում ունենալ հինգ ներկայացուցիչ: Ստացվում է, որ դարձյալ կոնսենսուս չկա, քանի որ կուսակցություններից մեկը դեմ է բոլորի կողմից համաձայնության արժանացած տարբերակին: Իհարկե, հաջորդ օրը ՀՀՇ-ին մենակ չի թողնում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով իր ներկայացրած «Ազատություն» կուսակցության անունից հայտարարում է, որ իրենք ևս կողմ են 5+5 տարբերակին: Այսօր ՀԱԿ անդամ կամ նախկին անդամ կուսակցություններից որևէ մեկը չի պաշտպանում Բագրատյանի թեկնածությունը, ու դրա համար նրանք ունեն ինչ-որ հիմնավորում, իրենք չեն կարող պաշտպանել մեկին, ով վերը նշված սկզբունքային հարցում չի պաշտպանել մեծամասնությանը՝ կանգնելով ՀՀՇ-ի, իմա՝ Լ. Տեր- Պետրոսյանի կողքին:

Բայց վերադառնանք կոնսենսուսին: Ի՞նչ տեղի ունեցավ, երբ երկուսը հայտնվեցին 13-ի դեմ: Որոշվեց՝ քանի որ կոնսենսուս չկա, ցուցակն ամբողջովին պետք է կազմի Լևոն Տեր-Պետրոսյանը: Ի՞նչ ստացավ դրա արդյունքում ՀԱԿ-ը: Ընդամենը այն, որ առնվազն հինգ միավոր լքեցին այս կառույցը՝ «Հանրապետությունը» և «Հայաստանի Լիբերալ կուսակցությունը»՝ հրապարակային, իսկ «Ազգային վերածնունդը», «Հայրենիք և պատիվը», «Հայ կամավորականների համախմբումը»՝ անաղմուկ: Բայց դա ՀԱԿ-ում մեծ կորուստ չհամարեցին: Հիմա եթե ՀԱԿ-ում ինչ-որ մեկը փորձի ռեֆորմացիայի հարց բարձրացնել, արդյո՞ք պարզ չէ, որ այդ հարցում ևս կոնսենսուս չի լինի, քանի որ առնվազն մեկ կուսակցություն՝ ՀՀՇ-ն, կհայտարարի, որ ՀԱԿ-ում որևէ խնդիր չկա, ամեն ինչ լավ է, և այդ պարագայում խոսք անգամ չի կարող լինել բարեփոխման մասին: Իսկ ովքեր այդպես չեն մտածում, կարող են դուրս գալ ՀԱԿ-ից: Թեկուզ բոլորը: Այդ դեպքում Հայոց համազգային շաժումը կդառնա Հայ ազգային կոնգրես: ՀՀՇ-ն դեռ վաղուց էր ուզում անվանափոխվել, ՀՀՇ նախագահ Վանո Սիրադեղյանը դրա մասին խոսում էր 1998թ. սկսած: Իսկ ՀԱԿ-ը Տեր-Պետրոսյանին պետք է իր ապագա քաղաքական պլանների իրականացման համար: Նա իր մերձավոր շրջապատին համոզում է, որ չառաջադրվելը դեռ չի նշանակում քաղաքականությունից դուրս գալ, և քաղաքական իրական պայքարը նոր է սկսվելու՝ ընտրություններից հետո: Նա իր վերադարձի հնարավորության մասին ակնարկել է իր չառաջադրվելու թեմայով տրված հարցազրույցում, որում, խոսելով այն մասին, որ ինքը չի առաջադրվում՝ 68 տարեկան լինելու պատճառով, ավելացրել է, թե կան պատմական օրինակներ, երբ ավելի մեծ տարիք ունեցող գործիչներն էլ են առաջադրվել՝ Չերչիլ, Ադենաուեր, Դը Գոլ, Շևարդնաձե և կամ Հեյդար Ալիև, բայց դա նրանք արել են արտակարգ իրադրություններում, երբ արտաքին վտանգների կամ երկրում տիրող քաոսային վիճակի ու կառավարելիության բացակայության պատճառով քաղաքական ընտրանին, հասարակության հավանությամբ, և երբեմն էլ՝ նույնիսկ Սահմանադրության շրջանցմամբ, պետության ղեկը ստանձնելու է հրավիրում թեկուզ մեծահասակ, բայց հեղինակություն վայելող և կոնսոլիդացիոն կարողություններ ունեցող քաղաքական գործիչների:

1998-ին, երբ Լ. Տեր-Պետրոսյանը հեռացավ իշխանությունից, մտադրվել էր իշխանության վերադառնալ միայն այն դեպքում, երբ հեղինակություն վայելող և կոնսոլիդացիոն կարողություններ ունեցող քաղաքական գործչի անհրաժեշտություն կստեղծվի, կամ, այսպես ասած, ազգովի կխնդրեն: 2008թ. ազգովի խնդրելու իմիտացիա եղավ, և Տեր-Պետրոսյանը փորձեց վերադառնալ իշխանության, որը, սակայն, տապալվեց: Հիմա նա պետք է սպասի քաոսային վիճակի և կառավարելիության բացակայության, որպեսզի մի կողմ դնելով տարիքի գործոնը՝ համաձայնվի հետ վերադառնալ: Եթե 1998-2008թ. ընկած ժամանակաշրջանում նման իրավիճակի ստեղծումը պայմանավորվում էր Ղարաբաղյան հարցի հետ կապված զարգացումներով, ապա հիմա դրան ավելացել է այն, որ Հայաստանը կանգնել է աշխարհաքաղաքական երկընտրանքի առաջ, որը ևս կարող է քաոսային վիճակի և անկառավարելիության հասցնել: Համենայն դեպս, նա իր շրջապատին շարունակում է համոզել, որ շատ չի մնացել, և մինչև այդ տարվա ավարտ լուրջ և արմատական փոփոխությունների տանող իրադարձություններ են սպասվում: Ինչ-որ մարդիկ շարունակում են հավատալ Տեր-Պետրոսյանի անսխալականությանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Կամ սոցիալական ծախսերը կկրճատեն, կամ դեֆիցիտը կմնա»․ Սիլուանովը հակասություն է տեսել Արևմուտքի ծրագրերում40 միլիոն ֆունտանոց գործարքը տապալվել է․ Բալոգունը չի տեղափոխվի «Էվերթոն»Իրանի հարավի ուղղությամբ ամերիկյան հարվածների հետևանքով զոհվածների թիվն ավելացել էԹեյլոր Սվիֆթի և Թրևիս Քելսիի շունը նկարահանվել է Tommy Hilfiger-ի գովազդումՈղբերգական վթարից տուժածների թիվը հասավ 11–ի. նրանց մեջ 17 տարեկան երեխա կա. նոր մանրամասներ ՌԴ բանակի մասին «կեղծիքներ» տարածելու մեղադրանքով ձերբակալվել է «Փարոսով տուն» մանկական հոսփիսի հիմնադիրներից մեկը ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկից հետո Հայաստանը կհեռացվի ԵԱՏՄ-ից․ «Կոմերսանտ» Վթարված «ՊԱԶ»–ը սպասարկում էր Արթիկ–Երեւան երթուղին. կա 5 զոհ, 10 տուժած «Ավելի շատ նվերներ կլինեն»․ Վիկտորյա Բոնյայի դուստրը խոսել է ծնողների բաժանման մասինՆոր հնարավորություն՝ նորածինների ծնողների համար․ ԱՆ-ն մանրամասնում է Սարսափելի վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ կա 5 զոհ, 7 վիրավոր Մահացել է բլոգեր Նուշիկ Օհանյանի ամուսինը Փաշինյանի հայտարարությունն իրականության հետ կապ չունի․ Օվերչուկ ՀՀ-ն դուրս է գալիս մի անվտանգային համակարգից՝ չունենալով փոխարինող․ ճակատագրական հանդպում է սպասվում (տեսանյութ) Արդյո՞ք Արսենալի մրցակիցները բավարար աշխատանք են կատարել տրանսֆերային պատուհանի ընթացքումԱմուսնության գրանցման համար կարելի է մինչև հինգ օր արձակուրդ վերցնելՌԴ-ի 102-րդ ռազմական բազան դուրս կբերվի Հայաստանից. Փեզեշքիանի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարելՍեպտեմբերի 10-ից «Լամբադա» տրանսպորտային հանգույցում երթևեկության նոր փոփոխություններ կլինենԸնկերությունը ապօրինի 7․8 հազար խմ լեռնային զանգված է արդյունահանել․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամը վերականգնվել էԷրդողանը բացահայտել է՝ ինչ է քննարկել Պուտինի հետ Ուկրաինայի հարցովԴատախազությունը դատարանից պահանջում է չեղարկել «Գաջեգործ»-ի 1997-ի սեփականաշնորհումըՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել նոյեմբերին․ ԿրեմլՕվերչուկ․ Երևանը Մոսկվայի հետ չի քննարկել ՀԿԵ-ի կոնցեսիայի փոխանցումըՄԻՊ-ից էլ տեսան`հարմարեցված չէ խուցը. 2019թ.-ին 2 կոնսիլիումն էլ հաստատել է․ Երեմ ՍարգսյանԳագիկ Խաչատրյանին ամեն րոպե պետք է բժշկական խնամող. ինչպե՞ս է այդ մարդը գոյատևելու կալանավայրումՀայտնի ֆուտբոլիստները ժամանել էին Մոսկվա, բայց գործարքները չկայացան․ «Դինամոն» բացատրել է պատճառըՆյարդակենսաբանը նշել է ուղեղի առողջությունը պահպանելու անսպասելի միջոցներԱզատել կալանքից, դադարեցնել արատավոր պրակտիկան, նա կորցրել է 66% ֆունկցիոնալությունը. Արա ՂազարյանԹուրքիա մեկնող ուղևորի ճամպրուկում այծյամի գանգ են հայտնաբերելԳագիկ Խաչատրյանն ավելի քան 24 ժամ չի սնվել, ինչը պարտադիր է դեղորայքի համար, միզապարկը չի փոխվել2026-ի առաջին կիսամյակում 523 377 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն է կազմվելԱդրբեջանից Հայաստան կուղարկվի 989 տոննա դիզելային վառելիքՈՒՂԻՂ․ Գագիկ Խաչատրյանի փաստաբանների մամուլի ասուլիսըՀեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը սկսվում է սեպտեմբերի 5-ինՓաշինյան․ «Մեր նպատակը յուրաքանչյուր շրջանավարտի հաջողությունն է»Ղազախստան մուտք գործելը կդառնա վճարովի․ նոր կանոնները կգործեն նաև ռուսաստանցիների համարՉինաստանը Զելենսկու հայտարարությունից հետո կողմերին զսպվածության կոչ է արելՌուսաստանում Զելենսկուն համեմատել են Ուսամա բեն Լադենի հետTelegram-ը Ռուսաստանում 11,4 մլն ռուբլու տուգանք է ստացելՄոսկվայից մինչև Բայկալ․ հայտնի են Ռուսաստանում հունգարացիների սիրելի ուղղություններըԵրևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողովՏիգրան Ավինյանը պարգևատրել է մանկական վիրաբույժ Բելլա ԹադևոսյանինՎարչապետը մի շարք պաշտոնյաների վերանշանակել է իրենց պաշտոններումԷրդողանը՝ Հունաստանին․ «Թուրքիան չի հանդուրժի իր իրավունքների ոտնահարումը»Դավիթ Իվանյանը նշանակվել է ՏԿԵ նախարարի տեղակալՔրիստինե Ղալեչյանը վերանշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալԹուրքիայում զանգվածաբար չեղարկվում են դեպի Ռուսաստան չվերթներըԵՄ-ն ժամանակավորապես ազատում է Հայաստանի արտահանման 80%-ը մաքսատուրքերիցՏիգրան Մխիթարյանը որոնվում է որպես անհետ կորածԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել է
Ամենադիտված