ՄԱԿ-ը թույալտրել է Բոլիվիայի բնակիչներին կրկին ծամել կոկայի տերևները
Աշխարհ
ՄԱԿ-ը թույլատրել է Բոլիվիային կրկին միանալ թմրանյութերի մասին «Միասնական կոնվենցիային»՝ միաժամանակ պահպանելով իր բնակիչների իրավունքը՝ ծամել կոկայի տերևները. հայտնում է Agence France-Presse-ը:
Թմրանյութերի մասին Միասնական կոնվենցիան ընդունվել է 1961-ին: Այն թույլ է տալիս կոնվենցիան ստորագրած պետություններին թույլատրել նրանց տարածքում կոկայի տերևների ծամելը մի շարք պայմաններ պահպանելու դեպքում: Նման պայմաններից մեկն է հանդիսանում արգելել կոկայի տերևների ծամելը կոնվենցիային միանալուց 25 տարի անց: Բոլիվիայի համար այդ 25 տարին լրացել էր դեռևս 2001-ին:
2012թ. դեկտեմբերին Բոլիվիան հայտարարել էր Միասնական կոնվենցիայից դուրս գալու իր որոշման մաասին՝ բողոքելով կոկայի տերևները թմրանյութերի շարքին դասելու որոշման դեմ: Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել էր, որ կոկան ծամելու ավանդույթն իր երկրում շարունակվում է արդեն հարյուրամյակներ, և ինքը մտադիր չէ այն ընդհատել:
ՄԱԿ-ը կազմակերպել է հատուկ խորհրդակցություն Միասնական կոնվենցիային Բոլիվիայի մասնակցության հարցը քննարկելու համար, որի ժամանակ անդամ պետությունների մեծամասնությունը քվեարկեց կոկայի տերևները ծամելը թույլատրելու օգտին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)