Զելենսկու ժամանակը սպառվել է, և ժամանակն է պատասխան տալու․ Կալաձե
Վրաստան
Թբիլիսիի քաղաքապետ և Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հայտարարել է՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու «ժամանակը սպառվել է, և ժամանակն է պատասխան տալու», հաղորդում է NewsGeorgia-ն:
«Զելենսկու ժամանակը սպառվել է, և նա ստիպված կլինի պատասխան տալ այն բանի համար, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում՝ իր անմիջական մասնակցությամբ», - հայտարարել է պաշտոնյան՝ գնահատելով ՄԱԿ-ում Վրաստանի վերաբերյալ Զելենսկու հայտարարությունը:
Կալաձեն դիմել Է Ուկրաինայի նախագահին. «Հանգիստ թողեք Վրաստանին և վրաց ժողովրդին»։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան