ԱՄՆ-ը գարնանը կավարտի Աֆղանստանում իր գործողությունների մեծ մասը
ԱՄՆ
Աֆղանստանում գտնվող ամերիկացի զինվորականներն այս տարվա գարնանը ավարտին կհասցնեն ցամաքային գործողությունների մեծ մասը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ հանդիպումից հետո:
Օբաման և Քարզայը պայմանավորվել են, որ 2013-ի գարնանը ՆԱՏՕ-ի զորքերը տարածաշրջանում գերազանցապես վերածվելու են աֆղան զինվորականներին ահաբեկչության դեմ պայքարին օժանդակություն ցուցաբերող զորամիավորումների:
Ավելի քան 66 հազար ամերիկացի զինվորական պատրաստվում է լքել Աֆղանստանի տարածքը 2014-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)