Իսպանիայում ձախողվել է ատոմային ռումբի սարքավորումներն Իրան տեղափոխելու փորձը
Աշխարհ
Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է 2 մարդու, ովքեր բեռնատարով Իրան էին տեղափոխում ատոմային ռումբի սարքավորումներ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Իսպանիայում կանգնեցվել է ատոմային ռումբի սարքավորումներ տեղափոխող բեռնատար ավտոմքենա»,-նշել է Իսպանիայի ներքին գործերի նախարարը:
Նախարարության խոսնակը նշել է, որ ոստիկանությունն այժմ հետաքննում է Fluval Spain կազմակերպության համակարգչային տվյալներն ու փաստաթղթերը. ձերբակալվածներն աշխատել են այդ կազմակերպությունում: Կազմակերպությունը հիմնադրվել է Բասկյան երկրում. այն օգտագործում է Սաուդյան Արաբիան իր դրամային փոխանցումների համար և ունի առևտրային կապեր իրանական կազմակերպությունների հետ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)