ԱՄՆ Պետքարտուղարությունից Արցախի հայերի վերադարձի իրավունքի վերաբերյալ պատասխան եմ ստացել․ Փալոնե
Հրապարակումներ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնեն հայտնել է, որ Պետքարտուղարությունից ստացել է Արցախի հայերի վերադարձի իրավունքի վերաբերյալ պատասխան։
«ԱՄՆ Պետքարտուղարությունից պատասխան եմ ստացել, որը ճիշտ ուղղությամբ քայլ է՝ վերաբերում է Արցախի հայերի վերադարձի իրավունքին, հայ ռազմագերիների անվտանգ վերադարձին Ադրբեջանից, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության պահպանմանը Ադրբեջանում։
Ես առաջնորդեցի իմ գործընկերներին՝ պահանջելով, որ ԱՄՆ-ն դիրքորոշում հայտնի Արցախի հայերի օգտին։ Այժմ հորդորում եմ Թրամփի վարչակազմին հետևողական լինել»,– X-ում գրել է Փալոնեն։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան