Բուենոս Այրեսի մետրոյի հին վագոնները վերածվելու են գրադարանների
Գիտություն և Մշակույթ
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում հազարավոր մարդիկ ուրբաթ օրը հրաժեշտ են տվել մետրոպոլիտենի (Ա) գծի՝ աշխարհում մետրոյի գործող ամենահին վագոններին, որոնք շահագործվում են արդեն 100 տարի: Շաբաթ օրը առավոտյան իրենց աշխատանքն են դադարեցրել գծի բոլոր 18 կայարանները: Դրանք վերանորոգման նպատակով փակ են լինելու 3 ամիս:
Հին վագոնները փոխարինվելու են նոր՝ չինական արտադրության վագոններով, իսկ հին վագոններն այլ նպատակով են օգտագործվելու. դրանք քաղաքային հրապարակներում հայտնվելու են գրադարանների և ընթերցասրահների տեսքով:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)