Նյու Յորքի կենտրոնական զբոսայգում լիցքավորված թնդանոթ են գտել
ԱՄՆ
Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում պահվող ԱՄՆ-ի անկախության համար մղվող պատերազմի ժամանակաշրջանի թնդանոթը, պարզվում է, լիցքավորված պատրաստ է եղել կրակելու համար. գրում է The New York Times-ը: Բրիտանական զինամթերքի փողի վրայից հեռացնելով խլացուցիչը, որը պատրաստվում էին մաքրել, զբոսայգու աշխատակիցները հայտնաբերել են այնտեղ առկա միջուկ և լիցքավորված վառոդ:
Զբոսայգի կանչված ամերիկյան ոստիկանության սակրավորները վնասազերծել են զենքը՝ հանելով միջուկը:
Լիցքավորված թնդանոթը Կենտրոնական զբոսայգու այն 2 թնդանոթներից է, որոնք առգրավվել էին 1780թ. բրրիտանական արքայական Հուսար նավատորմից, որը պարտություն էր կրել East River նեղուցում: Կենտրոնական զբոսայգուն այս թնդանոթները նվիրվել էին 1861-1865թթ. քաղաքացիական պատերազմի ժամանակ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)