Ֆրանսիական հատուկ նշանակության ջոկատի ձախողված գործողության հետևանքով պատանդը զոհվել է
Աշխարհ
Սոմալիում ֆրանսիական հատուկ նշանակության ջոկատի իրականացրած հատուկ մարտական գործողությունը, որի ընթացքում ֆրանսիական զինվորականները փորձում էին ազատ արձակել 2009-ից «Ալ Շաբաբ» իսլամիստական խմբավորման ձեռքում գտնվող պատանդին, լիակատար ձախողմամբ է ավարտվել:
Ինչպես հաղորդում է BBC-ն, հղում կատարելով Ֆրանսիայի ՊՆ-ին, գործողության ընթացքում զոհվել են հատուկ նշանակության ջոկատի երկու զինծառայողներն ու գերին: Արդյունքում ֆրանսիացիները նահանջի են դիմել:
Գործողությունը սկսվել էր շաբաթ օրը՝ առավոտյան: Պատանդին ազատելու որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ Ֆրանսիան որոշել էր միջամտել Մալիում իսլամիստների և կառավարական զորքերի միջև մղվող պատերազմին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)