«Անուրջներ»-ից Հայկ Աֆրիկյանն ամռանը կամուսնանա
Հասարակություն
«Շանթ» հեռուստաընկերության «Անուրջներ» հեռուստասերիալի գլխավոր դերակատար Հայկ Աֆրիկյանը հայկական «օճառային օպերաներում» սկսել է նկարահանվել 2007 թվականից՝ «Ճակատագրի գերիները», «Աննա», «Դիմակահանդես»: Նա հանդես է եկել նաեւ «Թափառում» ռոք-օպերայում եւ «Արարատի լեգենդները» կարճամետրաժ ֆիլմում: BRAVO.am-ին Հայկը պատմել է 2012-ին իր ձեռքբերումների, կարեւոր իրադարձության եւ առաջիկա անելիքների մասին:
Նախորդ տարի անձնական կյանքումս սպասված փոփոխություն եղավ. օգոստոսի 4-ին ես եւ Ստելլան նշանվեցինք: Սիրելիս մասնագիտությամբ արեւելագետ է՝ արաբագետ: Նա նորմալ է վերաբերվում իմ աշխատանքին. երբեւէ անիմաստ խանդի տեսարաններ չեն եղել:
Հուսով ենք՝ ամռանը կամուսնանանք: Արտասահմանից հյուրերի ենք սպասում, բացի դա, վայրը, որտեղ ցանկանում ենք պսկադրվել, հրաշալի է հատկապես տարվա այդ եղանակին:
Գործնական ոլորտում նույնպես առաջընթաց եմ գրանցել: 2011-ին սկսված «Անուրջներ» հեռուստասերիալը շարունակվեց նաեւ 2012-ին: Հիմա, երբ հիշում ու համեմատում եմ իմ խաղը սերիալի սկզբում եւ վերջում, առաջընթացն իսկապես ակնհայտ է: Այս սերիալն ինձ տվեց բացվելու, շտկվելու հնարավորություն: Հուսանք՝ նոր եթերաշրջանում «Անուրջները» կրկին եթեր կհեռարձակվի:
Այսօր հեռուստասերիալներում խաղում են ոչ պրոֆեսիոնալ շատ դերասաններ, ինչը տհաճ է թե′ ականջին, թե′ աչքին: Բեմական խոսք եւ դերասանի վարպետություն. գոնե այս երկուսը պարտադիր են դերասանի համար:
Ցանկություն կար ունենալ սեփական դերասանական ստուդիան: Այն այսօր արդեն իրականություն է դարձել: Ստուդիայում կդասավանդեմ ինչպես ես, այնպես էլ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դասախոսները:
2012-ին ընդգրկվեցի «Շանթ»-ի մեկ այլ նախագծում, որտեղ հանդես են գալիս զույգերով՝ երգիչ եւ ոչ երգիչ: Ես, որպես ոչ երգիչ, պիտի երգեմ: Նախագիծն այս տարի, կարծում եմ, եթեր կհեռարձակվի:
Երգելու նկատմամբ սեր ունեմ: 2003-2007թվականներին երգել եմ «AM Boy Band»-ում:
Հուսով եմ, որ հաջողություններն ու ձեռքբերումներս կշարունակվեն նաեւ այս տարի:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը