Աղջիկների սխալները տղաների հետ հարաբերություններում՝ ըստ ճանաչվածների
Հասարակություն
Դերասանուհի Լուիզա Ղամբարյանի համոզմամբ՝ յուրաքանչյուր զույգ ինքն է որոշում թույլատրելիի և անթույլատրելիի սահմանը, քանի որ դա շատ անհատական է: Այնուամենայնիվ, դերասանուհին առանձնացրեց որոշ սխալներ, որոնք կարող են խոչընդոտել հարաբերությունները. չպետք է հոգեբանական ճնշում գործադրել հակառակ սեռի նկատմամբ. պետք է հանդուրժող լինել: Ըստ դերասանուհու՝ սա է ամուր հարաբերությունների հիմքը: Լուիզան շատ է կարևորում նաև իսկական սիրո առկայությունը. յուրաքանչյուր ոք պետք է ինքն իր հետ անկեղծ լինի և հասկանա՝ իրո՞ք սիրում է տվյալ մարդուն: «Դժվար թե սիրող կինն իրեն թույլ տա այնպիսի արարք, որն աններելի կլինի կամ լուրջ խոչընդոտ կդառնա հարաբերությունների զարգացման համար»,- վստահ է Լուիզան:
Ամեն ինչ չափի մեջ լինելու կողմնակից է նաև հաղորդավարուհի Յանան, ում կարծիքով՝ աղջիկը չպետք է անի այնպիսի քայլեր, որոնք կողքի տղամարդն իրեն թույլ չի տալիս կամ չի սիրում: Խոչընդոտներից խուսափելու համար յուրաքանչյուր աղջիկ պետք է հաշվի առնի իր տղամարդու բնավորությունն ու նախասիրությունները:
«Կինը շատ տհաճ իրավիճակում կարող է հայտնվել ալկոհոլը չարաշահելու պատճառով, քանի որ հնարավոր է՝ դրա հետևանքով խելքից դուրս քայլեր անի, որը կարող է ազդել տղամարդու կարծիքի և գնահատականի վրա»,- ասաց Յանան: Նա կարծում է, որ յուրաքանչյուր աղջիկ իր քայլերը պետք է շատ գեղեցիկ ու ճիշտ անի, որպեսզի նույնիսկ սխալները չնկատվեն:
Դերասանուհի Լիլի Էլբակյանի կարծիքով՝ ամենամեծ սխալն այն է, որ շփման սկզբնական շրջանում աղջիկը, փորձելով ավելի լավը երևալ, կեղծում է իր «եսը»: Հետագայում տղամարդը սկսում է փնտրել այն աղջկան, ում ճանաչում էր շփման սկզբում և, հասկանալով, որ նա այդպիսին չէ, հիասթափվում է: «Կեղծիքի վրա հիմնված հարաբերություններն ի վերջո փլուզվում են»,- համոզված է դերասանուհին:
Լիլին աղջիկներին խորհուրդ չի տալիս նաև շատ «թանկացնել» իրենց: «Նման դեպքերում տղան ամեն ինչ անում է աղջկան «հասնելու» համար, բայց նրա համար շատ ավելի հետաքրքիր է աղջկան հասնելու շրջանը, և հաճախ նրանց հարաբերությունները շատ կարճ են տևում»,- ասաց Լիլին և լրացրեց, որ խոսքն այն մասին չէ, որ աղջիկը հեշտ հասանելի լինի, ուղղակի ամեն ինչ պետք է չափավոր անել:
Եթե չես կարող փոխել իրավիճակը, փորձիր ինքդ փոխվել: Գուցե իրականում ինչ-որ բան ճիշտ չես անում: Ուրեմն հնարավորություն կա ամեն ինչ ուղղելու:
Նյութը՝ esyes.am-ի:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը