Վրաստանում բողոքի ալիք՝ տեղական ընտրություններից հետո
Վրաստան
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղական ինքնակառավարման ընտրությունների ֆոնին սկսվել են զանգվածային բողոքի ցույցեր, հայտնում է Ambebi պորտալը։
Ցույցերը հիմնականում կենտրոնացած են Ռուսթավելի պողոտայում, ամբողջությամբ փակվել է Ազատության հրապարակը։ Բողոքավորները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ, ինչպես նաև փակել են երթևեկությունը Մելիքիշվիլիի պողոտայում՝ բարձրացնելով Վրաստանի պետական դրոշներ և ցուցադրելով պաստառներ՝ «Երբ անարդարությունը դառնում է օրենք, դիմադրությունը դառնում է պարտականություն» կարգախոսով։
Ցուցարարները իշխանություններին մեղադրում են Ռուսաստանի հետ սերտ կապերի մեջ և պահանջում նոր խորհրդարանական ընտրություններ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ բողոքի ակցիաներին միանալու համար տարբեր շրջաններից հարյուրավոր ավտոմեքենաներ շարասյուներով շարժվել էին դեպի Թբիլիսի, իսկ իշխանությունները սկսել էին ուժային կառույցների մոբիլիզացիա։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան