Վրաստանին մեղադրում են ԵՄ անդամակցության գործընթացը խաթարելու մեջ
Վրաստան
Վրաստանի իշխանությունների քաղաքականությունը վտանգում է երկրի՝ Եվրամիությանը միանալու գործընթացը, հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակ Անիտա Հիպպերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք տեսնում ենք, որ Վրաստանի իշխանությունները վտանգում են այս գործընթացը», - ասել է նա։
Ապրիլին Վրաստանն ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» օրենք։ Դրանից հետո երկրում զանգվածային բողոքի ցույցեր տեղի ունեցան, որոնցում ընդդիմությունը օրենքը անվանեց ռուսամետ։ ԵՄ-ն քննադատեց Թբիլիսիին՝ կասեցնելով երկրի անդամակցությունը։ Հուլիսին Եվրախորհրդարանը հայտարարեց, որ երկիրը չի կարողանա դառնալ ԵՄ լիիրավ անդամ, քանի դեռ Վրաստանի կառավարությունը չի փոխել իր ավտորիտար կուրսը։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը