Թբիլիսիի քաղաքապետ Կալաձեն հայտարարել է՝ իրեն չի հետաքրքրում Եվրամիության կարծիքը
Վրաստան
Իշխող «Վրացական երազանք - Դեմոկրատական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, որը հոկտեմբերի 4-ին վերընտրվեց Թբիլիսիի քաղաքապետ, մեկնաբանել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի՝ Վրաստանի իշխանություններին ուղղված «քաղաքացիների հավաքների ազատության իրավունքը հարգելու» խնդրանքը, որը հնչել է բողոքի ցույցերի ժամանակ: Քաղաքական գործչի խոսքով, ինչպես մեջբերում է Взгляд թերթը, նա որևէ հետաքրքրություն չունի Եվրամիությամբ (ԵՄ) կամ դրա առաջնորդներով։
«Եվրամիությունն ինձ համար ընդհանրապես հետաքրքրություն չի ներկայացնում. ինձ համար ամենակարևորը Նորին Մեծություն Վրաստանի ժողովուրդն է: Այս երկրի տերը մեր քաղաքացիներն են, մեր ժողովուրդը, այլ ոչ թե ինչ-որ Կալլասներ: Մեր ժողովուրդն է որոշում, թե Վրաստանում ով կլինի իշխանության գլուխ, և ով՝ ընդդիմություն», - ընդգծել է քաղաքապետը։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան