Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ Ադրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան 

«Համացանցն իրար խառնած» Անժելան գործարարի աղջիկ է

Հասարակություն

Օրերս 16-ամյա մի աղջիկ «իրար խառնեց համացանցը»: Youtube-ում հայտնվեց Անժելա Մկրտչյան անունով դեռահաս աղջկա տեսաձայնագրությունները, ով խորհուրդներ է տալիս իր հասակակիցներին և պատմում իր նախասիրությունների մասին: Նրա` իրեն ատողներին ուղղված տեսանյութը 1 օրում գրանցեց ավել քան 17000 դիտում: Աղջիկն անկեղծորեն նշում է, որ հայտնի դառնալու ցանկություն ունի: Այնուամենայնիվ նա երեկ հեռացրել է ամենադիտված տեսանյութը: Հասկացել է, որ սխալ քայլ էր արել. «Ինձ ատողներին պետք չէ պատասխան տալ, պետք է այնպես անել, որ նրանք դուրս գան ատողների ցանկից և միգուցե ֆան դառնան:)»: (Անտեղյակների համար նշենք, որ տեսանյութում նա նշում էր, թե ինքն ինչքան բարձր է իրեն ատողներից, որ 16 տարեկանում կարողացել է իրար խառնել ամբողջ համացանցը, իսկ 30-ում՝ գուցե իրար խառնի ամբողջ Հայաստանը):

Դեռահաս աղջնակը esyes.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ռեալիթի շոուների աստղ դառնալու ցանկություն չունի. «Ես չեմ սիրում ի ցույց դնել իմ անձնական կյանքը, այդ իսկ պատճառով ռեալիթի շոուների աստղ դառնալու ցանկություն չունեմ, սակայն սիրում եմ պատմել իմ հետաքրքրությունների մասին, օգտակար խորհուրդներ տալ»: Պարզվում է՝ աղջիկը մեծ ցանկություն ունի իր հասակակիցներին սովորեցնել ճիշտ հագուկապի, շպարի և այլ թիթիզությունների կանոնները:) Անժելան սովորում է Երևանի թեթև արդյունաբերական քոլեջի հագուստի մոդելավորման բաժնի երկրորդ կուրսում և երազում է սեփական նորաձևության տունն ունենալու մասին: Նա արդեն ունի իր մտահղացած հագուստների գծագրերը և երազում է դրանք մի օր ներկայացնելու մասին: Իսկ որպես դիմահարդար կրթություն չունի:

Անժելան հետաքրքրվել է նորաձևության արտասահմանյան վիդեոբլոգերով, ուսումնասիրել միջազգային փորձն ու տեսնելով, որ Հայաստանում նմանօրինակ բլոգեր չկան, իր փոխանցմամբ, որոշել է լրացնել այդ բացը: «Անգլերենին լավ եմ տիրապետում ու շատ եմ ուսումնասիրել միջազգային բլոգերների գործունեությունը: Շատ եմ կարդացել դիմահադարման ճիշտ կանոնների մասին: Նկատելով, որ հայ աղջիկները ոչ միշտ են ճիշտ շպարվում և հագնվում, որոշեցի նրանց օգնել»,- ասաց Անժելան ու հավելեց, որ իրեն հիմնականում 14-20 տարեկան աղջիկներն են հետևում: Աղջկա խոսքերով' նրան արդեն ճանաչում են, փողոցում ավելի ուշադիր են նայում, իսկ համացանցում գրում և խորհուրդներ են հարցնում:

Անժելան պատմեց, որ ծնողներն իր բլոգի մասին իմացել են, երբ հեռուստաընկերություններից մեկով անդրադարձել էին նորաթուխ բլոգերին. «Սկբում մտավախություն ունեի ու չէի ասել ծնողներիս, սակայն երբ նրանք տեսան, շատ լավ վերաբերվեցին իմ քայլին: Ասացին, որ կօգնեն ինձ և զարմացան, ինչու՞ ավելի շուտ նրանց չէի ասել այս մասին: Հիմա մայրս հետևում է բլոգիս, իսկ հայրս չի հասցնում՝ զբաղվածության պատճառով»: Աղջկա հայրը գործարար է՝ զբաղվում է բիզնեսով վառելանյութի շուկայում, մայրը՝ տնային տնտեսուհի է: Այն խոսակցությունները, որ նա հարուստ մարդու աղջիկ է, Անժելայի կարծիքով, չեն համապատասխանում իրականությանը: Նրա փոխանցմամբ՝ ինքն ապահով ընտանիքից է, բայց ոչ հարուստ:

Աղջիկն անդրադարձավ նաև ընկերների ու շրջապատի մյուս անդամների կարծիքին՝ նշելով, որ նրանք իրեն սատարում են, իսկ երբ ցանցաբնակները բացասական մեկնաբանություններ են գրում, պաշտպանում են նրան՝ պատասխան մեկնաբանություններով:

Երիտասարդների նորաթուխ «խորհրդատուն» պատմեց, որ քույր ունի, ով նրանից 1 տարով մեծ է, բնավորությամբ՝ իր հակապատկերն է. «Մենք շատ տարբեր ենք. ծայրահեղությունից ծայրահեղություն: Սակայն երբ սցենարներս գրում եմ, տալիս եմ քույրիկս ստուգում է, ինձ խորհուրդներ է տալիս ու օգնում»:

Անժելան նշեց, որ իր տեքստերն ինքնուրույն է գրում, ինքը նկարահանում է տեսանյութերն, ինքն էլ մոնտաժում, սակայն առաջիկայում դրանք ավելի պրոֆեսինալ նկարահանելու և մոնտաժելու ցանկություն ունի: Ի դեպ, նա տեսանյութերը նկարահանում է իրենց տանը, հիմնականում՝ իր սենյակում:

Ինչ վերաբերվում է նրա անձնական կյանքին, աղջիկը նշեց, որ ընկեր չունի: «Չեմ էլ ուզում ունենալ: Անիմաստ է այս տարիքում գլուխս լցնեմ անիմաստ սիրով»,- եզրափակեց նա:

 Նյութը՝ esyes.am-ի

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ամենադիտված