Չեխիայի նախագահի պաշտոնի համար կպայքարեն նախկին վարչապետն ու գործող արտգործնախարարը
Աշխարհ
Չեխիայում ավարտել է նախագահական ընտրությունների առաջին փուլը: Ամփոփիչ արդյունքներով հունվարի 25-26-ը կայանալիք ընտրությունների 2-րդ փուլում կհանդիպեն նախկին վարչապետ Միլոշ Զեմանն ու գործող փոխվարչապետ, արտգործնախարար Կարել Շվարցենբերգը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել հունվարի 11-12-ը: Թեկնածուներից ոչ ոք չի հավաքել ձայների 50%-ից ավելին: Զեմանի օգտին քվեարկել է ընտրության ձայնի իրավունք ունեցողների 24,21%-ը, իսկ Շվարցենբերգին իրենց վստահության քվեն է տվել ընտրողների 23,24%-ը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)