Լիբիայում զինված հարձակում են գործել Իտալիայի հյուպատոսի մեքենայի վրա
Աշխարհ
Իտալիայի հյուպատոս Գվիդո Դե Սանկտիսի մեքենան Լիբիայի Բենղազի քաղաքում անհայտ մարդկանց կողմից հարձակման է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան: Հանցագործները մեքենայից կրակ են բացել այն ժամանակ, երբ հյուպատոսի մեքենան դուրս էր գալիս շենքի տարածքից:
Թիկնապահները պատասխան կրակ են բացել, սակայն չարագործներին հաջողվել է փախուստի դիմել: Դիվանագետը չի տուժել, քանի որ նրա մեքենան զրահապատ է եղել։
Լիբիայում դիվանագետների անվտանգության հսկողությունը հատկապես ուժեղացվել է 2012թ. սեպտեմբերի 11-ին Բենղազիում ԱՄՆ հյուպատոսարանի վրա կազմակերպված հարձակման դեպքից հետո, որի հետևանքով զոհվել էր Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանն ու դեսպանատան 3 աշխատակիցները:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան