Վրաստանի վարչապետը Թբիլիսիում բողոքի ակցիայի մասնակիցներին սպառնացել է «համակարգային քայլերով»
Վրաստան
Վրաստանի իշխանությունները Թբիլիսիում հետագա փողոցային բողոքի ցույցերը կհամարեն անկարգությունների շարունակություն և «համակարգային քայլեր» կձեռնարկեն ցուցարարների դեմ: Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Այն, ինչ տեղի է ունենում Ռուսթավելի պողոտայում՝ երեկ, այսօր և վաղը, այս գործընթացների շարունակությունն է, ուստի բոլորը պետք է եզրակացություններ անեն։ Թող սպասեն մեր համակարգային քայլերին», - սպառնացել է Վրաստանի կառավարության ղեկավարը։
Նրա խոսքով՝ իշխանությունները մտադիր են պահպանել ցուցարարների հետ զրոյական համերաշխության քաղաքականությունը։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան