Ավտոճանապարհները բաց են
Հայաստան
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 11.00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների, պարզ եղանակ է:
Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Քուչակ-Ապարան ճանապարհահատվածը հատուկ տեխնիկայով մաքրվում է ձյունից ու լայնացվում։
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի