Արևմուտքի կողմից Վրաստանում տեղի ունեցած անկարգությունները չդատապարտելը նրան անուղղակիորեն աջակցություն է. Կոբախիձե
Վրաստան
Վրաստանում իշխանության զավթման փորձի նկատմամբ Արևմուտքի կողմից դատապարտման բացակայությունը կարելի է համարել միջադեպին անուղղակի աջակցություն: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, գրում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ վերջին օրերին ոչ մի կազմակերպություն կամ պետություն, որը պնդում է, որ կարող է գնահատել Վրաստանի ներքաղաքական իրավիճակը, հայտարարություններ չի արել, որոնք դատապարտում են երկրի ընտրված կառավարությունը տապալելու փորձերը կամ Վրաստանի նախագահական պալատի բռնի գրոհը։
«Ավելին, ԵՄ-ն, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը և այլ գործիչներ հակառակ հայտարարություններ են արել։ Բնականաբար, կառավարության տապալման փորձից և բռնությունից չտարանջատվելը և դատապարտման բացակայությունը մեկնաբանվում է՝ որպես իշխանության զավթման և բռնության նկատմամբ աջակցության անուղղակի, բայց հստակ արտահայտություն», - հայտարարել է Կոբախիձեն։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան