Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Թե ինչու Գևորգին («Անծանոթ» սերիալի Դավիթին) «փախցրեց» իր նշանածը

Հարցազրույցներ

«Անծանոթ» հեռուսատասերիալից Գևորգ  Գրիգորյանը, ով այժմ մարմնավորում է երիտասարդ Դավիթի կերպարը, ընդամենը հունվարի սկզբին է նշանադրվել: Գևորգը խաղացել է «Բանակում» հեռուստասերիալում՝ Բարոյանի կերպարում:

Այս առիթով Lurer.com–ը զրուցեց Գաևորգի և նրա նշանածի՝ Մարիամի հետ:

Ի դեպ, նշենք, որ Գևորգը նախ սովորել է ԵՊՀ-ի աստվածաբանական ֆակուլտետում, ապա ինչ-ինչ պատճառներով ուսումը կիսատ է թողել և ընդունվել Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժին: Իսկ նրա սիրելին՝ Մարիամը, ունի երեք մասնագիտություն՝ արևելագետ, քաղաքագետ, դիվանագետ:

-Դավիթ, կպատմե՞ք, թե ինչ հանգամանքներում եք ծանոթացել Մարիամի հետ:
(Դավիթը նախընտրեց, որպեսզի Մարիամը պատասխանի մեր հարցերին):

-Ծանոթանալու առիթ հանդիսացել է իմ սանիկը, ես մանկատանը սանիկներ ունեմ: Մի անգամ, երբ նրանց այցելեցի, «Բանակում» սերիալն էին նայում, սանիկիս հարցրի, թե ում է հավանում, նա ցույց տվեց Բարոյանին (Գևորգի մարմնավորած կերպարը) և ասաց, որ նա իր հերոսն է: Ինձ մոտ միտք առաջացավ գտնել Գևորգի կոնտակտները և նրանց ծանոթացնել: Զանգեցի նրան, ասացի, թե ինչումն է խնդիրը, պայմանավորվեցինք, հանդիպեցինք և գնացինք մանկատուն: Արդյունքում սանիկս ծանոթացավ իր հերոսի հետ, ես էլ՝ իմ ապագա հերոսի հետ:



-Որքա՞ն ժամանակ է, որ ծանոթ եք միմյանց հետ, և երբ հասկացաք, որ զգացմունքները վերափոխվել են սիրո:
-Հունվարի 15-ին կլրանա մեր ծանոթության 11 ամիսը: Ծանոթությունից հետո շատ արագ ընկերացանք, ընդհանուրություններ ունեինք: Իսկ զգացմոնքները կարծես թե հենց առաջին հանդիպումից են առաջացել երկուսիս մոտ: Անկեղծ ասած՝ ես անգամ հեռուստասերիալից նկատել էի նրան, քանի որ նրա ձայնը հետաքրքիր ձևով ազդում էր ինձ վրա: Ու հետո սանիկս առիթ դարձավ իրականում նրա հետ ծանոթանալու:

-Կարո՞ղ եք առանձնացնել Գևորգի հանդեպ ունեցած ձեր զգացմունքների գլխավոր «մեխը»:
-Իր մեջ կեղծավոր ոչինչ չկա, անպիսին է, ինչպիսին կա:

-Եվ քանի որ իդեալական մարդիկ չկան, ո՞րն է Գևորգի բնավորության բացասական կողմը, գաղտնիքները կբացե՞ք:
- Գևորգի բացասական կողմն այն է, որ նա իդեալական չէ (ծիծաղում է): Իսկ եթե լուրջ, ապա նա շատ տաքարյուն, երբեմն` անհամբեր, սարսափելի խանդոտ տղամարդ է ,բայց դա երբեմն... Իսկ իրականում հրաշք ա...



-Քանի որ ձեր կողակիցը հանրությանը հայտնի համակրելի երիտասարդ է, բնականաբար հակառակ սեռի ուշադրությունից խուսափելն անհնար է, դա երբևէ խանդելու առիթ տվե՞լ է Ձեզ:
-Աղջիկների` Գևորգի հանդեպ ուշադրությանը, սիրուն նորմալ եմ վերաբերվում: Ես գիտեմ՝ ով է կողքիս: Գևորգին ընտրելով՝ ես գիտեի, որ դա անխուսափելի է: Իհարկե, պետք է նշեմ, որ, ի տարբերություն մարզերում բնակվող աղջիկների, (մենք միասին շատ ենք շրջագայում) Երևանի աղջիկները փոքր–ինչ անհարգալից են տվյալ անձնավորության կողակցի հանդեպ: Այդուամենայնիվ, ի տարբերություն նրան, ես այդքան խանդոտ չեմ:

Բացի այդ, Գևորգն էլ ամեն ինչ անում է, որ դա բացի աշխատանքից այլ սահմաններ չանցնի, և ես առիթ չունենամ խանդելու:

-Դերասանները հիմնականում լինում են ավելի էմոցիոնալ և զգացմունքային, այս երկու գծերի շնորհիվ ի՞նչ հետաքրքիր արարքներ է արել Գևորգը:
- (Մինչ Մարիամը փորձում էր կողմնորոշվել, թե որ դեպքը պատմի, Գևորգը կողքից հուշում էր ).. Իր կողմից սիրո խոստովանությունը եղել է երգի տեսքով: Իհարկե, ես գիտեի, որ նա սիրահարված է, նա հրաշալի կիթառ է նվագում և գեղեցիկ ձայն ունի, երգ էր գրել, որի վերջում այսպիսի բառեր կային՝ «Սիրում եմ քեզ, Ամեն…»: Ես անմիջապես հասկացա այդ բառերի հասցեատերը ով է, հատկապես, որ նա երգելիս կարմրել էր:

 

Ինչպես պարզվեց, Մարիամն էլ հետ չի մնում իր խենթություններով և Գևորգի ծննդյան օրը ինքն է «փախցրել» նրան:
- Ես և Գևորգի մտերիմ ընկերը պլանավորեցինք, և նրան անակնկալ մատուցելով՝ «փախցրինք» Իջևանի Լաստիվեր անապատ: Հենց այնտեղ էլ մեր ընկերներից 2-ի հետ նշեցինք իր ծննդյան օրը:



-Մարիա՛մ, Ձեր միջև զգալի տարիքային տարբերություն կա (Գևորգը ծնվել է 1990 թ.-ին, Մարիամը՝ 1985թ.-ին), այդ հանգամանքը որևէ կերպ խնդիրներ ստեղծե՞լ է:
- Գևորգի երկրպագուներն էլ են հաճախ նրան հարցում այդ մասին: Իմ ու նրա հարաբերություններում երբեք չենք զգացել այդ տարբերությունը: Թեև սկզբում ես էի մի փոքր անհանգիստ այդ առումով: Բայց նա շատ ավելի հասուն է, քան ցանկացածը, ով կարող էր ավելի մեծ լինել տարիքով: Տարիքային տարբերությունը խնդիր է եղել իմ ընտանիքում: Ծնողներս դեմ էին: Սակայն Գևորգը այնքան հաստատուն էր, որ այն ևս լուծվեց ի վերջո:

 

-Գևո՛րգ, որպես արական սեռի ներկայացուցիչ, ի՞նչն է ձեզ գրավում կամ վանում գեղեցիկ սեռի մեջ:
-Երևի հատուկ հատկանիշ չկա, ինչ-որ ներքին բան է. աղջկա ներքին աստղը, փայլը, որն առանց խոսելու, շփվելու ինձ կարող է գրավել:

Ինչպես խոստովանեց Գևորգը, հարսանիքը ևս սարերի ետևում չէ:
-Նախատեսել ենք այս տարվա աշնանը ամուսնանալ:

Lurer.com-ը շնորհավորում է զույգին նշանադրության առթիվ:)

Ռուբինա Հակոբյան
Լուսանկարները՝ զույգի անձնական արխիվից

 
{gallery}343{/gallery} 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված