Պակիստանի Բելուջիստան նահանգի նախարարը հրաժարական է տալիս ահաբեկչության պատճառով
Աշխարհ
Պակիստանի վարչապետ Փերվեզ Աշրաֆը հունվարի 14-ին ազատել է պաշտոնից Բելուջիստանի գլխավոր նախարարին, ինչի պատճառ է հանդիսացել հունվարի 10-ին տեղի ունեցած ահաբեկչության շարքը, որի հետևանքով զոհվել էր 115 մարդ: Այս մասին հայտնում է Agence Franc-Presse-ը:
Վարչապետը նման որոշում էր կայացրել Քվետտա քաղաքում շիա մուսուլմանների հետ հանդիպումից հետո, որոնք բողոքում էին անվտանգության ոլորտում համապատասխան մարմինների անփույթ աշխատանքից: Վարչապետը համաձայնել էր զոհվածների հարազատների՝ քաղաքի իշխող վարչակազմի և անվտանգության ծառայության նկատմամբ հսկողություն սահմանելու պահանջին:
Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ՝ հունվարի 11-ին, զոհված շիա մուսուլմանների հարազատները հրաժարվում էին նրանց հողին հանձնել, քանի դեռ իշխանությունները քայլեր չեն ձեռնարկել քաղաքի անվտանգությունը ապահովելու ուղղությամբ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)