Դասականները զարգացնում են մարդու ինտելեկտը
ԱՐԽԻՎ
Դասականների ընթերցումը, ինչպիսիք են Շեքսպիրը և Վորդվորթը, կարող է բարելավել մեր ինտելեկտի աստիճանը (IQ): Այս մասին հաղորդում է Express անգլիական պարբերականը:
Բացահայտումն արել են Լիվերպուլի համալսարանի գիտնականները, որոնք նշում են, որ «հին լեզվով» գրված գրքերի ընթերցումն ավելի խոր ազդեցություն է ունենում մեր ուղեղի վրա, քան ժամանակակից գրականությունը:
Հետազոտության համար գիտնականները կամավորներին առաջարկել են կարդալ դասական գրողների տեքստերը, այնուհետև նույն տեքստերի՝ ժամանակակից լեզվով թարգմանությունները: Փորձը ցույց է տվել, որ հին տեքստերի ընթերցման ժամանակ ուղեղի ակտիվությունն ավելի բարձր է եղել:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)