Նա բանակի կիրթ և լավ պատրաստված սպաներից էր․ Աբրահամյանը՝ 44-օրյայի հերոս Ռուբեն Պրազյանի մասին
Հրապարակումներ
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Այսօր 44-օրյա պատերազմի անմահ հերոսներից Ռուբեն Պրազյանի հիշատակի օրն է:
Ինչպես նախորդ տարիներին, այսօր էլ բազմաթիվ մարդիկ էին հավաքվել` մարտական ընկերներ, հարազատներ, պարզապես ծանոթ մարդիկ, իրենց հարգանքն ու խոնարհումը հայտնելու Ռուբենի հիշատակին:
Ռուբենը մեր բանակի կիրթ, ինտելեկտուալ և լավ պատրաստված սպաներից էր, ով իրեն լավագույնս դրսևորել էր և´ երկրի ներսում, և´ դրսում` Խաղաղապահ զորախմբի կազմում բազմաթիվ մարտական առաջադրանքերի կատարմամբ:
Ընտանիքի լավ զավակ էր, լավ ընկեր, պարզապես նվիրյալ:
Հավերժ փառք և խոնարհում Ռուբենին և հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր բոլոր նվիրյալներին»:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան