Ամանորին Գեղարքունիքի մարզում ծնվել է 11 երեխա
Հասարակություն
2013-ի հունվարի 1-ին Գեղարքունիքի մարզի ծննդատներում լույս աշխարհ է եկել 11 երեխա՝ 9 աղջիկ և 2 տղա: Հունվարի 1-ին 4 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 3 երեխա՝ Գավառի բժշկական կենտրոնում, 3 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում, 1 երեխա՝ Սևանի հիվանդանոցում: Ճամբարակի բժշկական կենտրոնում այս տարվա առաջին օրը ծնունդ չի գրանցվել:
Լույս աշխարհ եկած 2 տղա երեխաներից 1-ը ծնվել է Մարտունու ծննդատանը, մյուսը՝ Սևանի հիվանդանոցում: Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից:
Նախորդ տարվա առաջին օրը Գեղարքունիքում ծնվել էր 9 երեխա: Իսկ այս տարվա առաջին շաբաթվա ընթացքում Գեղարքունիքի մարզում ծնվել է 67 երեխա՝ 34 աղջիկ և 33 տղա: 34 ծնունդ՝ 18 տղա և 16 աղջիկ, գրանցվել է Մարտունու ծննդատանը, 8 ծնունդ՝ 6 աղջիկ և 2 տղա՝ Վարդենիսի հիվանդանոցում, 12 ծնունդ՝ 7 աղջիկ և 5 տղա՝ Գավառի բժշկական կենտրոնում, 11 ծնունդ՝ 7 տղա և 4 աղջիկ, Սևանի հիվանդանոցում, և 2 ծնունդ՝ 1 աղջիկ, 1 տղա, Ճամբարակի բժշկական կենտրոնում: Նախորդ տարվա առաջին շաբաթվա ընթացքում Գեղարքունիքում ծնվել է 73 երեխա:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը