Տիեզերագնացների խումբ դեպի Լուսին
Գիտություն և Մշակույթ
ՌԴ-ը պատրաստվում է տիեզերագնացների խումբ ուղարկել դեպի Լուսին, այս մասին տեղեկանում ենք ռուսական «РОСКОСМОС» տիեզերական գործակալության տարածած հաղորդագրությունից:
Ըստ Ռուսաստանի Դաշնության տիեզերական գործունեության 2013-2020թթ. ծրագրի՝ իրականացվելու է մարդու միջմոլորոկային թռիչքների և առաքելությունների կազմակերպում: Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն, իրականացվելիք տարբեր ծրագրերից զատ՝ տիեզերանավը Լուսնի շուրջ փորձնական պտույտ կատարելուց հետո նոր պետք է վայրէջք կատարի Լուսնի վրա:
Նշենք, որ պաշտոնական Մոսկվան վերջին տարիների ընթացքում բազմիցս հանդես է եկել տիեզերական հետազոտություններ կատարելու և դեպի Լուսին տիեզերագնաց ուղարկելու մասին հայտարարություններով:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)