Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ծանոթացել է նորարարական լուծումներով իրականացված կառուցապատման ծրագրին
Հրապարակումներ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է «Քեյր Բիլդինգ Սերվիզիս» (CBS) ընկերության կողմից կառուցված բնակելի համալիր՝ ծանոթանալու իրականացված քաղաքաշինական ծրագրին։ Շրջայցին մասնակցել են նաև Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը և կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանը։
«Քեյր Բիլդինգ Սերվիզիս» ՍՊԸ հիմնադիր Արման Շվագիրը ներկայացրել է Արաբկիր վարչական շրջանի Մալխասյանց փողոցում բնակելի համալիրի կառուցման շրջանակում կիրառված նորարարական լուծումները, նոր գաղափարների իրագործման մոտեցումները։
Կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը կարևորել է նորարական լուծումների կիրառման փորձի փոխանակումը ոլորտի ներկայացուցիչների հետ, մասնագիտական քննարկումների կազմակերպումը, որոնք թույլ կտան առավել արդյունավետ իրականացնել քաղաքաշինական ծրագրերը, շարունակաբար բարելավել քաղաքաշինական նորմերը և նպաստել կառուցապատման մշակույթի զարգացմանը։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան