FEMEN-ի ակտիվիստուհիները մերկացել են Հռոմի Պապի առջև
Հասարակություն
FEMEN շարժման 4 ակտիվիստուհիներ Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում մերկացել են՝ հանդես գալով կանանց և նույնասեռականների իրավունքների պաշտպանության օգտին:
Աղջիկները մերկացել են Սուրբ Պետրոսի տաճարից ոչ հեռու գտնվող ամանորյա եղևնու մոտակայքում: Այն պահին, երբ պատուհանից երևացել է Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը, աղջիկները շտապել են հագնվել:
Աղջիկների մերկ կրծքերի վրա գրված է եղել «In gay we trust»՝ մենք հավատում ենք նույնասեռականներին (ի նմանություն ԱՄՆ-ի պաշտոնական դեվիզ In God we Trust-ին՝ մենք հավատում են Աստծուն):
Ակցիան տևել է մի քանի րոպե, որից հետո նրանց ձերբակալել են, գրում է RFI-ը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը