Երևանն այսօրվանից կվերադառնա նախկին տեսքին
Հասարակություն
«Մայրաքաղաք Երևանն այսօրվանից կվերադառնա նախկին տեսքին: Կհավաքվեն ամանորյա զարդարանքները՝ բացառությամբ Հանրապետության հրապարակի և Շարլ Ազնավուրի անվան հրապարակի զարդարված շատրվանների, որոնք մեզ հետ կլինեն մինչև գարուն»: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Արթուր Գևորգյանը:
Վերջինիս խոսքով ամանորյա զարդարանքները մեկանգամյա օգտագործման համար նախատեսված չէին, և հաջորդ տարի ևս դրանք կզարդարեն մեր քաղաքը:
Հիշեցնենք, որ Երևանի 2013 թվականի ամանորյա խորհրդանիշ էր ընտրվել ոսկեգույն հրեշտակը: Տոնական գույներից գերիշխող էին ջրային օձի գույները՝ կապույտն ու ոսկեգույնը: 32 մ բարձրություն ունեցող մայր տոնածառն այս տարի զարդարված էր ավելի քան 50 հազար լուսադիոդային սարքերով ու 4500 խաղալիքներով:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը