ԱՄՆ-ը ընկրկում է գրիպի առջև. Նյու Յորքում արտակարգ իրավիճակ է հայտարարվել
ԱՄՆ
Նյու Յորք նահանգում գրիպի համաճարակի հետ կապված՝ արտակարգ իրավիճակ է հայտարարվել, գրում է Associated Press-ը: Համապատսխան ցուցումը ստորագրվել է նահանգապետ Էնդրյու Կուոմոյի կողմից շաբաթ օրը:
Կուոմոյի հրամանը մեկ ամսով դադարեցնում է դաշնային օրենքը, որը թույլատրում էր դեղագործներին պատվաստում կատարել միայն 18 տարեկանից բարձր անձանց: Այժմ ներարկումներ կարող են ընդունել նաև 6 ամսեկան երեխաները:
Նյու Յորք նահանգում գրիպով հիվանդների թիվը արդեն հասել է 20 հազարի: Այս թիվը 4 անգամ ավել է, քան մեկ տարի առաջ:
Համաձայն հիվանդություննեերի վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալների՝ (Centers for Disease Control and Prevention) գրիպի առաջ ընկրկել են ԱՄՆ-ի 50 նահանգներից 47-ը: Հիվանդությանը դեռևս դիմակայում են Կալիֆոռնիան, Միսիսիպին և Հավայան կզիները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)