Չարենցավանի եկեղեցում uպшնվածը հանգուցյալի կնքահայրն էր. Նոր մանրամասներ
Հրապարակումներ
Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում ողբերգական դեպքի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել։
Թաղման արարողության ժամանակ եկեղեցու ներսում հարվածներ են հասցրել ավտովթարի հետևանքով մահացածի կնքահորը։ 57-ամյա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել։
«Սպանվածի սանիկը օրեր առաջ Արագածոտնի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով մահացել էր և այսօր նրա թաղման արարողությունն էր, իսկ կասկածյալը մտնելով եկեղեցի, հենց այնտեղ դանակի մի քանի հարվածներ է հասցնում ավտովթար հետևանքով մահացածի կնքահորը»,-Shamshyan.com-ին պատմել են ականատեսները։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 14։02-ին, Չարենցավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Չարենցավան քաղաքի եկեղեցու մոտից շտապօգնության խումբը դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխել Չարենցավանի բնակիչ 57-ամյա Անդրանիկ Ղ․-ին, նա հիվանդանոցում մահացել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանության մեջ կասկածվողը հոգեբուժարանում հաշվառված 26-ամյա մի երիտասարդ է, նա դանակահարել է հոգեհանգստյան արարողության ժամանակ մահացածին վերջին հրաժեշտ տվող հարազատներից մեկին՝ 57-ամյա տղամարդու։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան