Հնդկաստանում մեկնարկում է աշխարհի խոշորագույն կրոնական տոնը
Աշխարհ
Միլիոնավոր հնդիկ ուխտավորներ են սկսել հավաքվել հնդկական Ալլահաբադ քաղաքում 12 տարին մեկ անգամ նշվող Կումբհ-Մելա ծիսակարգի նախօրեին, գրում է Korrespondent-ը:
Երկուշաբթի օրը հազարավոր մարդիկ սկսել են լվացման արարողությունը Գանգես և Յամուն գետերի միախառնման վայրում: Ակնկալվում է, որ ևս 10 մլն մարդ մոտ օրերս կկատարեն լվացման ծիսակարգը:
2001թ. նշված Կումբհ-Մելայի ժամանակ արարողությանը մասնակցել էր 40 մլն ուխտագնաց, ինչն էլ այդ արարողությունը դարձրեց աշխարհում ամենամարդաշատ իրադարձությունը:
55 օր տևող տոնի ընթացքում՝ հունվար-փետրվար ամիսներին, Ալլահաբադ է ժամանելու ավելի քան 100 մլն մարդ:
Հնդիկները հավատում են, որ տոնի ընթացքում Գանգեսի ջրերում լողանալով՝ կմաքրվեն բոլոր մեղքերից և փրկություն կստանան:
Ծիսակարգը, որը կոչվում է նաև «Կժի տոն», իր արմատներով հանգում է դեպի անմահության նեկտարով լեցուն անոթի համար վերին և ստորին ուժերի միջև մղվող պայքարի մասին պատմող լեգենդին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)