Բռնաբարության հարցով մեղադրվողը նշել է, որ նրանք ցանկացել են սպանել աղջկան
Աշխարհ
Հնդկաստանում 23-ամյա աղջկա բռնաբարության դեպքով մեղադրվող Ռամ Սինգհը ոստիկանությանն ուղղված հայտարարության մեջ նշել է, որ հարձակումից հետո ցանկացել են սպանել աղջկան և իր ուղեկցողին, որպեսզի հարձակումից հետո չկարողանան բացահայտել իրենց ինքնությունը: Այս մասին նշում է Dailymail անգլիական պարբերականը:
Այնուհետև ավելացրել է, որ փաստերը վերացնելու համար նրանք մաքրել են ավտոբուսը և վառել զոհի շորերը:
Սինգհը ոստիկանությանն ուղղված հայտարարության մեջ նշել է, որ նա և իր ընկերները մեկ ամիս շրջագայել են Դելիում՝ նպատակ ունենալով առևանգել մի կնոջ և բռնաբարել նրան:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին հինգ մարդ ավտոբուսում բռնաբարել են մեկ կնոջ, որն օրեր անց մահացել էր Սինգապուրի հիվանդանոցում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)