Իսլամիստները լքել են Մալիի Գաո քաղաքը
Աշխարհ
Արևմտյան Աֆրիկայում Հանուն միաստվածության շարժման և ջիհադի գրոհայինները ֆրանսիական «Ռաֆայել» մարտական ինքնաթիռների հարվածներից հետո լքել են Մալիի հյուսիսում գտնվող Գաո քաղաքը: Այդ մասին այսօր հայտնել է ՍԱՊԱ գործակալությունը՝ հղում կատարելով տեղական լրատվամիջոցներին:
«Նրանց բազաներն ամբողջությամբ պատված են ծխով: Քաղաքում չի մնացել և ոչ մի իսլամիստ: Բոլորը փախել են»,- ասել է տեղացի ուսուցիչներից մեկը:
«Ֆրանսիացիները լավ են աշխատել: Այժմ կառավարական զորքերը կարող են մտնել քաղաք, որպեսզի բացառեն գրոհայիններն վերադարձը»,- նշում է Գաո քաղաքի պաշտոնյաներից մեկը:
Նշենք, որ կիրակի օրը չորս ֆրանսիական «Ռաֆայել» ինքնաթիռ ռմբակոծել է գրոհայինների ճամբարները և պահեստները, որոնք համարվում էին ահաբեկչական խմբավորումների հիմնական բազաները:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան