Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը 

Մինչև 2050-ը Հայաստանի նպատակն է դառնալ կենսաբազմազանությամբ հարուստ և կլիմայադիմացկուն երկիր. ՇՄ նախարար

Հրապարակումներ
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Կենսաբազմազանության կորուստը և կլիմայի փոփոխությունը՝ ազգային ռազմավարությունների համադրման շրջանակում» խորագրով աշխատանքային հանդիպմանը։ Հանդիպմանը ներկա էին ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար տիկին Աստրիդ Շոմեյքերը, ՄԱԿ-ի մշտական համակարգող տիկին Ֆրանսուազ Ժակոբը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
 
Բացման խոսքում նախարարը նշել է, որ այս հանդիպումը չափազանց կարևոր է կենսաբազմազանության պահպանման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործընթացների արդյունավետ համադրման տեսանկյունից։ Նա ընդգծել է, որ աշխարհը կանգնած է ընդհանուր բնապահպանական մարտահրավերների առջև, որոնցից երկուսը՝ կենսաբազմազանության կորուստը և կլիմայի փոփոխությունը, փոխկապակցված են և խորապես ազդում են միմյանց վրա՝ առաջացնելով էկոհամակարգային և սոցիալ-տնտեսական լուրջ հետևանքներ։
 
Համբարձում Մաթևոսյանի խոսքով՝ Հայաստանի առաջնային խնդիրն է ձևավորել միավորված և սիներգիկ մոտեցում, որը կապահովի, որ կլիմայի փոփոխության մեղմման, հարմարվողականության և կենսաբազմազանության պահպանման քաղաքականությունները գործեն փոխլրացնող և փոխաջակցող ձևով։ Այս նպատակով ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է «Հայաստանի կենսաբազմազանության ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը» (NBSAP), որը լինելու է երկրի բնապահպանական քաղաքականության հիմնասյուներից մեկը։
 
Նախարարը ներկայացրել է, որ նոր ռազմավարությունը սահմանում է մինչև 2030 թվականը իրականացվելիք 30 ազգային թիրախ՝ ուղղված էկոհամակարգերի վերականգնմանը, կենսաբազմազանության կորուստի դանդաղեցմանը, բնական տարածքների կայուն կառավարմանը, բնության վրա հիմնված լուծումների խթանմանը և բնապահպանական կրթության ընդլայնմանը։ Հայաստանի երկարաժամկետ տեսլականն է մինչև 2050 թվականը դառնալ կենսաբազմազանությամբ հարուստ, կայուն և կլիմայադիմացկուն երկիր։
 
Նախարարը նշել է, որ Հայաստանը հետևողականորեն իրականացնում է իր հանձնառությունները ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի շրջանակում։ Գործող Ազգային մակարդակով սահմանված գործողությունների ծրագիրը (NDC) նպատակ ունի մինչև 2030 թվականը կրճատել ջերմոցային գազերի արտանետումները առնվազն 40 տոկոսով՝ 1990 թվականի մակարդակի համեմատ։ Ներկայումս մեկնարկել է NDC 3.0 փուլի (2026–2035) մշակումը, որը լինելու է ավելի հավակնոտ և ընդգրկուն՝ ներառելով վերականգնվող էներգետիկայի զարգացում, էներգաարդյունավետություն, կլիմայադիմացկուն ենթակառուցվածքներ, հարմարվողական գյուղատնտեսություն և ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում։
 
Համբարձում Մաթևոսյանը կարևորել է նաև գործընթացի մասնակցային և թափանցիկ ձևաչափը՝ ընդգրկելով պետական մարմիններ, համայնքներ, գիտական և մասնավոր հատվածը, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունը։ Նա նշել է, որ նման մոտեցումը հնարավորություն է տալիս ձևավորելու ազգային բնապահպանական քաղաքականության ամուր և արդյունավետ համակարգ։
 
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հայաստանի կենսաբազմազանության ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը, ինչպես նաև 2026-2035 թթ. ժամանակահատվածի համար նախատեսված Ազգային մակարդակով սահմանված ներդրումները (NDC 3.0)։
 
Նախարարն ընդգծել է, որ համատեղ և համակարգված աշխատանքը հնարավորություն կտա Հայաստանին դառնալ տարածաշրջանում առաջատար օրինակ՝ համադրելով բնության պահպանումը, տնտեսական առաջընթացը և մարդու բարեկեցությունը։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
Ամենադիտված