Ի պաշտպանություն Եկեղեցու «Մայր Հայաստանի» նախաձեռնած ստորագրահավաք–ակցիային միացել են հազարավոր էջմիածինցիներ․ Գրիշա Հարությունյան
Հրապարակումներ
Վաղարշապատ խոշորացված համայնքում ավագանու արտահերթ ընտրություններում «Մայր Հայաստան» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանը գրում է․ «Ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Մայր Հայաստանի» նախաձեռնած ստորագրահավաք–ակցիային միացել են հազարավոր էջմիածինցիներ։ Եվ դա ընդամենը 7 օրում և օրը 2 ժամ շփումներով։
Գնացել ենք տնետուն, այցելել ենք թաղամասեր, մտել ենք բակեր։ Մարդկանց 99,9 տոկոսը մեր Եկեղեցու կողքին է ու դատապարտում է Եկեղեցու դեմ հարձակումը։
Մենք համոզված ենք, որ այս ամենը տեղի է ունենում դրսի թելադրանքով։ Վերջնական նպատակը Մայր Աթոռի դեմ գրոհելն է։ Բոլորս պետք է պատրաստ լինենք մեր Եկեղեցին, մեր հավատքը, մեր պետությունը պաշտպանելուն»։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան