Մահացել է Շինդլերի ցուցակի ամենաերիտասարդ ներկայացուցիչը
Աշխարհ
Լեոն Լեյսոնը, որն ազգությամբ գերմանացի Շինդլերի կողմից Հոլոքոստից փրկված հրեաների ցանկում ամենաերիտասրադն էր, մահացել է 83 տարեկան հասակում: Այս մասին նշում է NBCNews լրատվական գործակալությունը:
Լեյսոնը 10 տարեկան էր, երբ Լեհաստանը նվաճվեց նացիստների կողմից և 13 տարեկան, երբ նա սկսեց աշխատել Շինդլերի մոտ:
Լեյսոնի ընտանիքի շատ անդամներ մահացել էին Հոլոքոսթի ժամանակ, սակայն Լեոնը, նրա ծնողները, ավագ եղբայրը և քույրը կենդանի էին մնացել: 1949 թվականին նա զորակոչվում է Ամերիկայի զինված ուժեր: Այնուհետև նա դարձել է Huntington Park ավագ դպրոցի ուսուցիչ, որտեղ աշխատել է 39 տարի շարունակ: Դպրոցում դասավանդելու ընթացքում նա մշտապես նշել է. «Մեր ընտանիքից հինգ մարդ Հոլոքոստից փրկվել է Շինդլերի շնորհիվ»:
Հ.Գ. Շինդլերը գերմանացի բիզնեսմեն է եղել, որը Հոլոքոստի ժամանակ փրկել է շուրջ 1200 հրեա՝ աշխատանք տրամադրեով վերջիններիս Լեհաստանում և Չեխիայում: Այս պատմությունը դարձել է «Շինդլերի տապան» գրքի սյուժեն, որի հիման վրա Սթիվեն Սփիլբերգը 1993 թվականին ստեղծեց իր օսկարակիր «Շինդլերի ցուցակը» ֆիմը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)