Լկտիությունը՝ հնարավոր վթարի պատճառ (տեսանյութ)
Հասարակություն
Հունվարի 9-ին ժամը 15-25-ին Երևանի Ռուբինյանց փողոցում BMW X5 մակնիշի 01 NR 010 համարանիշով մեքենան լկտիություն է դրսևորում երթևեկության մյուս մասնակիցների հանդեպ: Երթևեկելով հոծ գծին շատ մոտ, ուր կուտակված են տեղացած ձյան որոշակի մնացորդներ՝ իր լայն անվադողերով X5-ի վարորդը ձյունը շփում է հանդիպակաց գոտիով երթևեկող մեքենաների վրա: Ինչպես կարող է հաստատել յուրաքանչյուր վարորդ՝ նման դեպքերում վարորդի մոտ խուճապ է առաջանում, որովհետև տեսանելիությունն ակնթարթորեն դառնում է զրոյական, ինչը կարող է վթարի պատճառ դառնալ: Ինչպես երևում է տեսանյութում, X5-ը ստիպված չէ այդպես վարում մեքենան. նա կարող էր 30 սմ-ով աջ ընդունել և հանգիստ երթևեկել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը