Դամասկոսում հարձակման ժամանակ սպանվել է 45 մարդ
ԱՐԽԻՎ
Երկուշաբթի օրը Սիրաիայի Դամասկոս քաղաքում ռազմական հարձակման ժամանակ սպանվածների թիվը հասել է 45-ի: Այս մասին նշում է Associated press լրատվական գործակալությունը:
Կառավարական ուժերի կողմից ապստամբների արվարձանների վրա հարձակման ժամանակ սպանվել է առնվազն 45 մարդ, որոնց թվում նաև ութ երեխա: Բրիտանական Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնը նշել է, որ սպանվածներից 24 մարդ այդ թվում՝ 8 երեխա սպանվել է կառավարական ուժերի կողմից Ղոթա վայրում: Իսկ մնացած սպանվածները եղել են քաղաքից դուրս արվարձաններում:
Երկուշաբթի օրը կառավարական կործանիչները նոր հարձակում են կազմակերպել Դարայա արվարձանի վրա, որը ռազամավարական կենտրոն է ապստամբների համար և որտեղից ապստամբները կազմակերպում էին իրենց հարձակումները կառավարական ուժերի վրա:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)