Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ Ադրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան 

Լանա Խաչատրյանն ու «Maroon 5»-ի վոկալիստ Ադամ Լիվայնը ժպիտներով են փոխանակվել

Հասարակություն

Լանա Խաչատրյանը Սուրբ Ծնունդն ու Նոր տարին նշել է Միացյալ Նահանգներում: Երգչուհին առաջին անգամ է եղել օվկիանոսից այն կողմ, BRAVO.am-ի հետ զրույցում էլ անկեղծացել է, որ մեծ ոգեւորությամբ չի մեկնել, սակայն տպավորված է վերադարձել Երեւան:

Նա միայնակ մեկնել է այնտեղ բնակվող հորեղբոր ընտանիքի մոտ, եղել Լոս Անջելեսում եւ Լաս Վեգասում. «Ամերիկան միշտ այն վերջին վայրն է եղել, որտեղ կցանկանայի ապրել. չէի սպասում, որ այդքան տպավորված կվերադառնամ: «Merry Christmas»-ի ժամանակահատվածում ողջ երկրում բարի ու լուսավոր մթնոլորտ էր, ոչ մի տեղ չէի հիացել ու այդքան չէի սիրել Սուրբ Ծնունդը:)»,-պատմել է երգչուհին եւ հավելել հետեւյալը. «Շատ մարդիկ զարմացած հարցնում էին՝ արդյոք վերադառնալու եմ, ես էլ վստահ ասում էի՝ այո: Չեմ ցանկանում ապրել ոչ միայն Ամերիկայում, այլեւ ընդհանրապես Հայաստանից դուրս»:

23-ամյա երգչուհու համար տպավորիչ է եղել նաեւ ամերիկյան «The Voice» հեռուստաշոուի եզրափակիչ համերգներից մեկին ներկա լինելը.«Հայկական տարբերակին դեռ չեմ հետեւել, չեմ փորձի համեմատել, քանի որ օբյեկտիվ չի լինի: Ժյուրիի անդամներ Քրիստինա Ագիլերայի, «Maroon 5» խմբի վոկալիստ Ադամ Լիվայնի, «Cee Lo»-ի ու մյուս աստղերի վերաբերմունքն ամենակարեւորն էր: Ադամի հետ մոտ էինք նստած, ժպիտներով էինք փոխանակվում:): Ես միշտ զարմանում եմ, թե ինչպես մեր հայ երգիչները, ապրելով Հայաստանի նման փոքր երկրում, կարող են իրենց վերաբերմունքը փոխել իրենց իսկ երկրպագուների նկատմամբ: Իսկապես կայացած աստղերը պարզ ու հասարակ են իրենց պահում, այդպիսին են, չեն ձեւացնում: Յուրաքանչյուր երգիչ իր հանդիսատեսով կա, պետք է գնահատել այդ սերը»:

Լանայի խոսքով՝ ամերիկյան նախագծին մասնակցելու ցանկություն այնքան էլ չունի, քանի որ չի ուզում երկար ժամանակով հեռանալ Հայաստանից ու իր ընտանիքից. «Եղբայրս այնտեղ կինեմատոգրաֆիայի ոլորտում է սովորում, նրա համար շատ հետաքրքիր էր, անընդհատ ուզում էր իմ տվյալներով հայտ ներկայացնել, բայց թույլ չէի տալիս, քանի որ այնտեղ աշխատելու իրավունք պետք է ունենաս, պայմանագիր կնքես ու երկար ժամանակով մնաս: Իսկ ես հնարավորություն չունեմ իմ սիրելի բոլոր մարդկանց Հայաստանից ինձ հետ տանել ու այնտեղ երկար ժամանակով ապրել»:

Լանան նշել է, որ Լաս Վեգասում խաղատուն էլ է գնացել, բայց կնախընտրեր դրա փոխարեն քայլել ու հիանալ տեսարժան վայրերով. «Ինձ հետ եկած բոլոր մարդիկ խաղում էին, իսկ իմ սիրտը կանգնում էր, որ այդ րոպեներին շատ ավելի կարեւոր բաներ եմ բաց թողնում: Մի կերպ ստիպեցին, որ խաղամ: Ինձ գրավեց միայն այն, որ կարող էի Սելին Դիոնի շոուի տոմս շահել, բայց չհաղթեցի. ես այս հարցում շատ անհետաքրքիր եմ:)»:

Նա շնորհակալ է իր հարազատներին երկիրը գեղեցիկ ներկայացնելու համար.«Նահանգների մասին իմ կարծիքը փոխվել է իմ ընկերների ու բարեկամների շնորհիվ, որոնք ինձ ամեն ինչ ներկայացրել են գեղեցիկ ձեւով, հետաքրքիր վայրեր են տարել, հնարավորության սահմանում թույլ չեն տվել, որ տեսնեմ այն վատ երեւույթները, որոնց միջով անցել են Ամերիկա տեղափոխված բոլոր հայերը»:

Երկրորդ անգամ ԱՄՆ մեկնելու դեպքում Լանան նորից կգնա Դիսնեյլենդ, նաեւ շատ է հավանել Լոս Անջելեսի «Getty» թանգարանը. «Կուզեի մեր թանգարաններում էլ մարդկանց այդպիսի հոսք տեսնել, կարեւորը երեխաներին փոքր տարիքից տանեն շփվելու արվեստի հետ: Իսկ Դիսնեյլենդ գնացել եմ հիանալի մի զույգի հետ, առաջին րոպեից սիրել եմ այդ բարի մթնոլորտը: Շատ ցավալի է, որ հայ երեխաները չեն կարող տեսնել ու վայելել մանկական այդ հրաշալի աշխարհը»:

Վերադարձից հետո Լանա Խաչատրյանը պատրաստվում է նոր երգեր ձայնագրել, ունի համագործակցության նոր առաջարկներ, որոնք կներկայացնի առաջիկայում. «Այնտեղ առաջին իսկ օրվանից շատ ակտիվ հանգստի մեջ էի, հիմա դրական էներգիայով լիցքավորված վերադարձել եմ»:

 

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ամենադիտված