Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ Ադրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան 

Գիսանե Պալյան. «Մեր երկրում շատ անարդար բաներ կան»

Հասարակություն

«Էմփիրեյ» խմբի երաժիշտ, երգահան Գիսանե Պալյանն արագ կողմնորոշվեց իր «ոչ»-երը տարանջատելիս: Երաժշտի «ոչ»-երից մեկը նույնիսկ դուրս մնաց մեր էջից: Իսկ ահա որևէ երևույթի կամ փաստի «այո» ասելը մի քիչ բարդ էր Գիսանեի համար :) Իր «այո»-ների շարքում երգահանն առաջինն առանձնացրեց բազմազավակությունը՝ փաստելով նաև սեփական փորձը:

«ԱՅՈ»
Ուրախ եմ, որ կան մարդիկ, ովքեր իսկապես սիրում են մեր երկիրը, փորձում են պահպանել օրենքները, չեն ստում ու դեռևս չեն լքել հայրենիքը: Ասում եմ' «այո» այդ մարդկանց, քանի որ այսօր շատերն են հեռանում: Չնայած մեծ դժվարություններին, հայրենիքում մնացողները հույս են ներշնչում, որ մեր երկիրը դեռ առաջ գնալու, զարգանալու հնարավորություն ունի:

«ՈՉ»
Մարդիկ անտարբեր են իրար ցավերի, խնդիրների, կարիքների նկատմամբ և չեն մտածում, որ մի օր էլ իրենք կարող են կարիքի մեջ հայտնվել: Ասում եմ՝ «ոչ» անտարբերությանը, քանի որ փոքրիկ անտարբերությունը, ի վերջո, ծնում է ավելի մեծը, ինչը շատ վատ ու ցավալի երևույթ է:

«ԱՅՈ»
Ես երեք երեխա ունեմ և շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ բազմազավակ ընտանիքների: Թեև ասում են, թե շատ երեխաներ պահելն այսօր դժվար է, բայց կածում եմ՝ մարդու ցանկությունից է դա կախված: Ճիշտ է, դժավարություններ էլ են լինում, բայց ես և ամուսինս միմյանց սատարելովª փորձում ենք հասցնել ամեն ինչ: Ասում եմ՝ «այո» բազմազավակությանը:

«ՈՉ»
Մարդիկ անտարբեր են իրար ցավերի, բայց ոչ անձնական կյանքի նկատմամբ: Շատերը մեծ հետաքրքրությամբ քննարկում են, թե հարևանն ումից երեխա ունեցավ, ում ուղեկցությամբ տուն եկավ և այլ խիստ անձնական հարցեր: Ասում եմ՝ «ոչ» քիթն ուրիշի կյանք մտցնելուն, քանի որ դա անձնական կյանք չունենալու արդյունք է:

«ԱՅՈ»
Լավ է, որ կան բարեգործական կազմակերպություններ, որոնք համախմբում են այն մարդկանց, ովքեր ցանկություն ունեն օգնելու կարիքավորներին, հիվանդներին: Մենք հաճախ ենք համագործակցում նման կազմակերպությունների հետ, ու ինքս տեսնում եմ, թե ինչ նվիրումով են աշխատում դրանց աշխատակիցները: Ասում եմ՝ «այո» բարեգործությանը:

«ՈՉ»
Շատ մարդիկ իրենց «տեղում» չեն. թեկուզ մեր նախարարություններում՝ քանի՞ նախարար մասնագիտական կրթություն ունի: Նույնն էլ երգարվեստում է: Շատերը ո´չ ձայն ունեն, ո´չ տաղանդ, բայց ունեն գումար ու հնարավորություն՝ առաջ գնալու: Նրանց անորակ երգերը պրոպագանդվում է հեռուստատեսությամբ, ու արաբական և պարսկական երաժշտությունը ներկայացվում որպես հայկական: Ասում եմ՝ «ոչ» վատ երաժշտությանն ու ոչ պրոֆեսիոնալիզմին:

«ԱՅՈ»
Համացանցը մեծ հնարավորություններ է ընձեռում: Լինելով շատ զբաղված՝ հաճախ եմ օգտվում դրանից: Դա որոշակիորեն սահմանափակում է առերես շփումը, բայց այն և´ տեղեկություններ ստանալու, և´ շփման առումով զբաղված մարդկանց համար հիանալի միջոց է: Այլ խնդիր է, որ պետք է ճիշտ գործածել այն և հետևողական լինել՝ երեխաները որքան ժամանակ են անցկացնում համակարգչի առաջ և ինչու: Ասում եմ՝ «այո» համացանցին և դրա ճիշտ գործածմանը:

«ՈՉ»
Մեր երկրում շատ անարդար բաներ կան՝ սկսած նրանից, որ տաղանդավոր, մտավոր և ֆիզիկական մեծ հնարավորություններով մարդիկ մնում են ստվերում, վերջացրած թոշակառուներով, ովքեր ստանում են նվաստացուցիչ թոշակ, ինչը չի կարող փակել նրանց ծախսերը: Ասում եմ՝ «ոչ» անարդարությանը: Կարծում եմ՝ թոշակառուների թոշակի չափը պետք է փոխվի, իսկ եթե ղեկավարությունն ասում է, որ չի կարող լուծել այդ խնդիրը, ուրեմն չպետք է ղեկավարի:

Նյութը՝ esyes.am-ի

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ամենադիտված