Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ մեքենան բախվել է գազատար խողովակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կան վիրավորներ
Հրապարակումներ
5
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և գլխիվայր հայտնվել գազախովակների տակ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան