Արմինկան՝ քրոջ՝ Լուսինեի բնորոշմամբ
Հասարակություն
Մենք գիտենք աստղերի մասին գրեթե ամեն ինչ: Ամեն օր կարդում ենք հրապարակումներ նրանց անձնական կյանքի և գործունեության մասին: Բայց ո՞վ կարող է նրանց ավելի լավ ներկայացնել, քան ընտանիքի անդամները: Այս նպատակով Armstar.am-ը զրուցեց երգչուհի Արմինկայի քրոջ՝ ոճաբան Լուսինե Նահապետյանի հետ:
-Ինչպիսի՞ն եք եղել դուք և Արմինկան փոքր տարիքում. շատ քույր ու եղբայրների նման կռվարար, թե՞ ավելի համերաշխ:
-Մենք երբեք կռվարար չենք եղել: Մեզնից ամեն մեկն ունեցել է իր աշխարհը: Ես ավելի ակտիվ և անհանգիստ խաղերի սիրահար էի, իսկ Արմինկան՝ ավելի հանգիստ: Եվ քանի որ մեր նախասիրությունները փոքր ժամանակ խիստ տարբեր էին, բնականաբար, կիսելու և կռվելու առիթ գրեթե չէինք ունենում:
-Կհիշե՞ք Ձեր մանկության ամենահետաքրքիր դեպքը՝ կապված Ձեր քրոջ հետ:
-Արմինկան ընթերցանության մեծ սիրահար է դեռ մանուկ հասակից: Նրան ավելի շատ հետաքրքրում էին գրքերը, քան մանկական խաղալիքները: Եվ նա կարող էր ամբողջ օրը կարդալ: Ժամերով նրան ոչ ոք չէր տեսնում, և բոլորս գիտեինք, որ նա տան մի անկյունում հաստատ գիրք է կարդում: Շատ հաճախ էլ նրան գտնում էինք գիրքը ձեռքին քնած: Մի քանի անգամ նույնիսկ հարկ է եղել դուռը կոտրել՝ տուն մտնելու համար: Տան դուռը ներսից փակում էր, խորանում էր ընթերցանության մեջ ու քնում էր:
-Բնութագրեք Արմինկային 5 բառով:
-Աստվածավախ, խելացի, կամեցող, մաքրասեր, շռայլ:
-Դու՞ք եք միշտ զբաղվում Արմինկայի բեմական կերպարներով:
-Այո՛, ես միշտ օգնում եմ նրան ստեղծելու այդ բեմական կերպարները: Մտահղացումները հիմնականում իրենն են լինում, բայց երբեք հետաքրքիր խորհուրդները չի անտեսում:
-Բացի Արմինկայից՝ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից էլ ու՞մ հետ եք համագործակցում:
-Աշխատանքային գործունեության ընթացքում համագործակցել եմ շատ-շատ հայտնիների հետ ու հիմա էլ շարունակում եմ համագործակցել, բայց չեմ սիրում անուններ նշել:
-Հետաքրքիր է իմանալ, դուք նույնպես ունե՞ք ձայնային տվյալներ: Արդյո՞ք երբևէ մտածել եք երգարվեստում Ձեզ փորձելու մասին:
-Մասնագետները և ընկերներս ասում են, որ ձայնային տվյալներ ունեմ: Շատ հետաքրքիր է, բայց բեմն ինձ երբեք չի գրավել: Նույնիսկ մտքովս էլ չի անցել փորձել: Շրջապատում միշտ համոզում են, որ գոնե մի անգամ Արմինկայի հետ մի գեղեցիկ դուետ երգենք, բայց…..ես բեմի մարդ չեմ:
Դե ինչ, հարցազրույցից հետո համոզված ենք, որ հասարակության մի ստվար հատված կակնկալի մի օր տեսնել Նահապետյան քույրերի զուգերգը, որտեղ հնարավորություն կընձեռնվի գնահատել նաև Լուսինե Նահապետյանի ձայնային տվյալները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը