Բաթումիում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, որը թմրանյութերի խմբաքանակ էր տեղափոխում․ Վրաստանի ՆԳՆ
Վրաստան
Բաթումիում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի՝ թմրանյութերի խմբաքանակով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությանը։
Վրացական ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվածը 41 տարեկան է։ Իրավապահ մարմինների աշխատակիցները տղամարդու բնակության վայրում հայտնաբերել են վաճառքի համար պատրաստ մեթադոն։ Ոստիկանությունը նաև առգրավել է թմրանյութերի փաթեթավորման համար անհրաժեշտ իրեր։
Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հավելել է, որ Ռուսաստանի քաղաքացուն սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում կամ ցմահ ազատազրկում։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան