Ծոծորակներդ կտեսնեք, բայց այլևս մոտ չեք գա իշխանության․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Հրապարակումներ
Կաշառակերության վրա բռնված Գյումրու քաղաքապետ Վարդանիկը Քոչարյանասերժական գողապետության այլանդակ դեմքն է, ընդդիմության քաղաքական երկնակամարի աստղը, նրանց հավաքական «հաղթանակի» ծնունդը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Նայեք Վարդանիկին, տեսեք ու հիշեք, թե ինչի են ընդունակ Քոչարյանը, Սերժը, սրբապիղծ կղերաօլիգարխիան և նրանց մանր-մունր քաղաքական նաժիշտները:
Դուք ծոծորակներդ կտեսնեք, բայց այլևս մոտ չեք գա իշխանության: Հիմա շարունակեք հավաքվել Վարդանիկի շուրջ և դարձեք մի մեծ բուկետ, որ մարդիկ ավելի լավ ճանաչեն թալանի ու պղծության իրական շահառուներին»,– գրել է նա:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան