ՏԿԵ նախարարը ծանոթացել է Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքներին
Հրապարակումներ
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային այցով այսօր Տավուշի մարզում էր։
Մինչ Տավուշ հասնելը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուների հետ, նախարարը ծանոթացել է Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքներին, որոնք մեծ թափով ընթանում են այս պահին։
Այնուհետև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ նախարարն այցելել է Թթու ջուր-Նավուր ավտոճանապարհ, որտեղ շինարարական աշխատանքներն ավարտվել են, կատարվել են գծանշման աշխատանքներ և ճանապարհն ամբողջությամբ շահագործվում է։
Հաջորդ կանգառը Տավուշի մարզի Չինչին բնակավայրն էր, որտեղ հիմնանորոգվում է 10 կմ երկարությամբ ճանապարհը։
Տեղում արձանագրվել են մի շարք թերություններ։ Նախարարը հանձնարարել է շինարարին վերացնել թերությունները, բացառել նախագծից շեղումները, քանի որ անորակ աշխատանքը ոչ մի պարագայում չի ընդունվելու։
Այց է կատարվել նաև Տավուշի մարզի Գանձաքար-Իծաքար հիմնանորոգվող ճանապարհահատվածում, որտեղ աշխատանքներն ավարտական փուլում են, ինչպես նաև կանգառ է կատարվել Խաշթառակի կամրջի մոտ։ Նոր մետաղական կամրջի կառուցման աշխատանքներն ակտիվ փուլում են։ Մետաղական կոնստրուկցիաների հիմնական մասն արդեն տեղադրված է։
Խաշթառակի կամուրջը վնասվել էր անցած տարի մայիսյան ջրհեղեղի ժամանակ։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան