«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանն իր նախընտրական քարոզարշավը սկսելու է հունվարի 22-ին
Հայկական Մամուլ
ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր նախընտրական քարոզարշավը սկսելու է հունվարի 22-ին Սյունիքի մարզից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա որոշել է քարոզարշավի ժամանակ ելույթ ունենալիս միայնակ բեմ բարձրանալ: Անցյալ ընտրությունների նման քարոզարշավներին մեծ շքախմբով չի մեկնելու:
Ինչո՞ւ է Սարգսյանը որոշել միայնակ մասնակցել քարոզարշավին. «Ժողովուրդ»-ի այս հարցին ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Մենք քարոզարշավի ընթացքում կօգտվենք այն մոդելից կամ այն մարտավարական թռուցիկներից, որոնք մշտապես արդյունավետ են եղել: Իսկ քարոզարշավի մարտավարական այլ մանրամասներին թույլ տվեք ձեզ չծանոթացնել: Կարող եմ ասել, որ քարոզարշավը կլինի շատ հետաքրքիր, շատ ամբողջական, իսկ կիզակետում կլինի հանրապետության նախագահը»:
Ի դեպ, Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին պատկանող «Մեդիա պրինտ» տպարանում արդեն տպագրվել են Սարգսյանի քարոզչական պաստառները:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին