«Առավոտ». ՀՀՇ-ն սատարելո՞ւ է Հրանտ Բագրատյանին
Հայկական Մամուլ
ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը երեկ ասաց, որ ՀՀՇ-ն դեռ վերջնական որոշում չի կայացրել՝ սատարելո՞ւ է Հրանտ Բագրատյանին կամ որևէ այլ թեկնածուի, թե՝ ոչ: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ փաստորեն ՀԱԿ-ի հայտարարությունը, որ «որևէ առաջադրված թեկնածուի պաշտպանումը միայն կնպաստի ապօրինի ռեժիմի լեգիտիմացմանը», կոնգրեսականների համար որևէ բան չի՞ նշանակում: Արդեն Սոս Գիմիշյանը հայտարարել է Հրանտ Բագրատյանին սատարելու մասին, ՀՀՇ-ն դեռ մտածում է, սա Կոնգրեսի, Լևոն Տեր-Պետրոսյանի «գլխից թռնել» չի՞, նա պատասխանեց.
«Ես գոնե այս վերջին 5 տարվա ընթացքում միշտ շեշտում էի թե՛ կուսակցության մեջ, թե՛ մամուլում, որ կուսակցությունները չպետք է կորցնեն իրենց դեմքը: Շատ դժվար է, իհարկե, դա անել: Հասկանում ենք Լևոն Տեր-Պետրոսյանի խարիզման: Ես չեմ կարծում, որ դա գլխից թռնել է, որովհետև ամեն կուսակցություն ի վերջո ինքնուրույն մարմին է, և ինքը կարող է իր համար որոշումներ կայացնել: Գոնե այդ դեպքում ինքը կմնա կուսակցություն: Դա չի նշանակում գլխից թռչել»:
«Առավոտ»-ը ճշտեց՝ ՀԱԿ-ը այսինքն՝ չկա՞ այլևս, ամեն մի կոսակցություն առանձի՞ն է, նա պատասխանեց. «Չէ: Ի՞նչ կապ ունի՝ ՀԱԿ-ը կա՞, թե՞ չկա: Մենք ՀԱԿ-ին չենք տվել այդ լիազորությունը՝ առաջադրելու կամ որոշումներ ընդունելու: Մենք ինքնուրույն կուսակցություն ենք և իրավունք ունենք մեր որոշումներն ընդունելու»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին