«Հրապարակ». Օբամայի նախընտրական արշավին մասնակցած Բաղրամյանը կղեկավարի՞ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը
Հայկական Մամուլ
Րաֆֆի Հովհաննիսյանը, որն Ամանորը սովորաբար նշում է ԱՄՆ-ում, այս տարի նախագահական ընտրությունների պատճառով չի մեկնել: Նա տոներից առաջ զանգահարել է ԱՄՆ, իր որդու՝Կարինի ընկերոջը, ԱՄՆ Կոնգրեսի փորձագետ Լևոն Բաղրամյանին՝ խնդրելով գալ Հայաստան և ղեկավարել իր նախընտրական շտաբը:
Ի դեպ, վերջինս մասնակցել է Օբամայի նախընտրական արշավին, 30 տարեկան է, մարշալ Հովհաննես Բաղրամյանի զարմիկներից է: Նա մի քանի օր ժամանակ է խնդրել՝ պատասխանելու առաջարկին և, ինչպես տեղեկացնում են «Հրապարակի» աղբյուրները, համաձայնել է. այս շաբաթ ժամանելու է Հայաստան: «Ժառանգությունն» առայժմ չի հայտնում շտաբի պետի անունը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին